Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումներին չմիջամտելու համար
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը երկօրյա արձակուրդ է վերցրել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը քննող ՍԴ նիստին չմիջամտելու համար:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հաստատեց Թովմասյանի՝ արձակուրդում գտնվելու մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունը:
Փաստացի, Թովմասյանը որոշել է որևէ կերպ չմասնակցել ու չմիջամտել իր լիազորությունների դադարեցման նախագծի շուրջ Սահմանադրական դատարանի դատավորների կայացնելիք որոշմանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային նիստ է գումարել, որի ընթացքում որոշվելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը:
Ավելի վաղ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր նկատմամբ իրականացվող գործընթացը որակել է քաղաքական։
«Այս պրոցեսը քաղաքական է ու մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Հրայր Թովմասյանի սանիկի կալանավորումը պայմանավորած է քաղաքական դրդապատճառով
- Հրայր Թովմասյանի ընտանիքի վրա նոր հոգեբանական ճնշում գործադրելու փորձ. Մելիքյան
- Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ լինելու շանսը կորցրել է. ԱԺ նախագահ
- ԱԺ-ն քննարկում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին նախագիծը
- Հրայր Թովմասյան. Իմ լիազորությունների դադարեցման գործընթացը քաղաքական է