«Սանիթեք»-ը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը:
Ընկերության տնօրինության տարածած հայտարարության մեջ ասված է. «Որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ»։
Հիշեցնենք, որ վերջերս քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Եթե «Սանիթեք»-ը որոշի դիմել արբիտրաժային դատարան, իրենք պատրաստ են դրան։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը կոպտորեն խախտել է անմեղության կանխավարկածը. «Սանիթեք»
- Եթե «Սանիթեք»-ը որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան. Մարության
- «Սանիթեք»-ի հայտարարությունը՝ վաղը
- «Սանիթեք». Քաղաքապետարանից պաշտոնական ծանուցում չենք ստացել
- Հայկ Մարությանը ամբողջությամբ խզեց Սանիթեքի հետ պայմանագրերը
- ՄԻՊ-ն ամփոփել է «Սանիթեք» ընկերության դեմ բողոքները
- «Սանիթեք» ընկերության աշխատակիցն ուշաթափվեց կառավարության դիմաց
- «Սանիթեք»-ը չի պատրաստվում հավաքել «պառկած» աղբամանները