Իրավունք 11:45 14/10/2019 Հայաստան

Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պնդում է, որ Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի։

Ա․ Վենետիկի հանձնաժողովը

Զանգվածային լրատվության միջոցները տարածել են հետևյալ լուրը՝ - Վենետիկի հանձնաժողովը եզրահանգել է, որ Ստամբուլի Կոնվենցիան չի պարունակում որևէ դրույթ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (դեռ պաշտոնական տեքստին ծանոթ չեմ)։

Նախ պետք է հիշեցնեմ, որ դեռևս 27.07.2019թ․ «168 Ժամ»-ի թղթակցին հայտնել էի, որ «Վենետիկի հանձնաժողովի պատասխանը Ստամբուլյան կոնվենցիայի օգտին է լինելու, քանի որ Վենետիկի հանձնաժողովը ԵԽ խորհրդատվական մարմինն է։ Եվ Վենետիկի դրական եզրակացությունը ՀՀ իշխանությունը կօգտագործի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի ժամանակ հասարակության ճնշումը թուլացնելու նպատակով»։ Դիրքորոշումս չի փոխվել Վենետիկի հանձնաժողովը, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը, չէր կարող դեմ գնալ Եվրոպայի խորհրդի մեկ այլ փաստաթղթին։

Բ․ Կոնվենցիայի ռիսկերը

Հիշեցնեմ ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված մի քանի ռիսկերի մասին՝
1. Ստամբուլյան կոնվենցիան ընտանեկան բռնություն է համարում նաև նույնասեռական զույգի միջև տեղի ունեցած բռնությունը։ Սա նշանակում է, որ ստամբուլյան կոնվենցիան ԼԳԲՏ անձանց անբնական զուգընկերությունը հավասարեցնում է ընտանեկան կարգավիճակին։

2. Ստամբուլյան կոնվենցիան կենսաբանական սեռից տարբերվող գենդերային ինքնությանը իրավական անկյուն է տրամադրում։ Սա նշանակում է, որ հասարակությունը պետք է հաշվի առնի անձի սոցիալական սեռը (գենդերային ինքնությամբ որոշված սեռը), ոչ թե՝ կենսաբանական, դրանից բխող բոլոր հետևանքներով։

3. Ստամբուլյան կոնվենցիան սահմանում է պայման, որով պաշտոնական ուսումնական ծրագրերում և ԿՐԹԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ պետք է ընդգրկվեն նաև «կարծրատիպերից զերծ գենդերային դեր» թեմայով ուսումնական նյութեր։

4. Ստամբուլյան կոնվենցիան սահմանում է, որ ապաստան տրամադրելու հետ կապված հարցերով պետք է ապահովվի, որ կոնվենցիայի հիմքերից յուրաքանչյուրը մեկնաբանվի նաև գենդերային տեսանկյունից։ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից հետո մեր երկրում հնարավորություն է ստեղծվելու այլ երկրների ԼԳԲՏ անձանց տրամադրել ապաստան և փախստականի կարգավիճակ՝ գենդերային հիմքով:

5. Ստամբուլյան կոնվենցիայով գործելու են երկու «վերպետական» կառույցներ՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ գործողությունների հարցերով փորձագիտական խումբը (այսուհետ՝ ԳՐԵՎԻՕ) և կողմերի կոմիտեն։ Կողմերի կոմիտեն կարող է ԳՐԵՎԻՕ-ի զեկույցի եւ եզրակացությունների հիման վրա ընդունել պետությանն ուղղված հանձնարարականներ, այդ թվում՝ ԳՐԵՎԻՕ-ի եզրակացությունները կիրարկելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների մասին՝ անհրաժեշտության դեպքում նշելով դրանց կիրարկման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու ժամկետ։

6. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում կստացվի, որ այն չի հակասում Սահմանադրությանը, այդ թվում նաև բացառապես տարբեր սեռերի ներկայացուցիչների միությունը ընտանիք համարելու սահմանադրաիրավական մոտեցմանը: Ինչից էլ կբխի, որ ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից հետո Սահմանադրության կոնկրետ նորմեր մեկնաբանելիս պետք է հաշվի առնվեն արդեն ստամբուլյան կոնվենցիայով մարդկանց (անկախ գենդերային ինքնությունից և սեռական կողմնորոշումից) իրավունքների վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա ստեղծված կոմիտեի պրակտիկան, իսկ օրենքների (օրինակ՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի) հետ հակասության դեպքում գործելու է ստամբուլյան կոնվենցիան, իսկ դա կարող է լինել ԼԳԲՏ անձանց կողմից ընտանիք ստեղծելու (ամուսնանալու), երեխա որդեգրելու հարցերի մեկնաբանման օգտին:

Գ․ Պատճառը

Բոլորս էլ լավ գիտենք, որ գլոբալացման գործընթացներին խանգարում է ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ։
Պատահական չէ, որ գլոբալացման քաղաքականությունը թիրախավորում է ազգային ինքնությունը պահպանող ինստիտուտներին (ԸՆՏԱՆԻՔԸ և ԵԿԵՂԵՑԻՆ)։
Ընտանիքի թուլացման (ընտանիքի ինքնավարության խախտման, ընտանիքի անդամների միջև կապերի թուլացման, ընտանիքի քայքայման) դեպքում պետությունը ավելի հեշտ կմիանա ավելի հզոր պետության (միության) ծրագրերին և կձուլվի դրան։
Հիշեցնենք, որ Եվրոպայի միության 28 պետությունից՝ 14 պետությունում թույլատրվում է միասեռ ամուսնությունները և երեխայի որդեգրումը:

Դ․ Կոչ

Մեր նախաձեռնությունը շարունակելու է իրազեկել հանրությանը ստամբուլյան կոնվեցիայի ռիսկերի վերաբերյալ։
Մեր նախաձեռնությանը և մեր գաղափարակիցներին ծաղրող, չընդունող և պիտակավորող մեր քաղաքացիներին ամենայն հարգանքով կոչ ենք անում հիշել, որ՝

- Ստամբուլյան կոնվենցիան չի ազդելու անմիջապես իրենց վրա (նրանք ունեն իրենց կայուն հայացքները), այլ ազդելու է մեր սերունդների վրա, որոնք կրթվելու են ստամբուլյան կոնվենցիայի հիմքերի վրա կառուցվող քարոզչությամբ և ծրագրերով․

- Մենք դեմ ենք բռնությանը և կողմ ենք լինելու բռնությունը կանխարգելող ողջամիտ այն նախաձեռնություններին, որոնք չեն վնասելու ընտանիք ինստիտուտը։

Հ․Գ․ Գլոբալացման ծրագիրը նաև անվանում են բաբելոնյան ծրագիր։ Նկարներում Եվրոպական պառլամենտի շենքն է, վերջինիս կառուցման գովազդային պաստառը, և Բաբելոնյան աշտարակի նկարը։ Այդ շենքը կառուցվել է բաբելոնյան աշտարակի նմանությամբ, խորհրդանշելով, թե ինչ նպատակ է հետապնդում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
ԴՕԿ կուսակցությունը մեկնաբանում է Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերը
Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության...
Աղբյուր` Panorama.am
22:03
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}