Կատալոնիայի անջատողականների առաջնորդները դատապարտվել են մինչև 13 տարվա ազատազրկման
Իսպանիայի Գերագույն դատարանը կատալոնացի քաղաքական գործիչներին, որոնք կողմ են տարածաշրջանի անկախությանը, դատապարտել է մինչև 13 տարվա ազատազրկման:
Առավելագույն պատիժը ստացել է ինքնավար շրջանի կառավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասը։
Կատալոնիայի ազգային ժողովի նախկին նախագահ Ժորդի Սանչեսն ու «Օմնիում կուլտուրալ» կազմակերպության նախագահ Ժորդի Կուիշարը դատապարտվել են 9 տարվա ազատազրկման:
Կատաոնիայի խորհրդարանի նախկին խոսնակ Կարմե Ֆորկադելը դատապարտվել է 11 տարի 6 ամիս ազատազրկման:
Ինչպես գրում է euronews-ը, դատավարությունը սկսվել էր 2019-ի փետրվարին: Կատալոնիայի անջատողական շարժման առաջնորդները մեղադրվում են ապստամբություն հրահրելու և պետական միջոցների յուրացման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան