ՀՊՏՀ ուսանողներ. «Գալոյանի գրեթե բոլոր գիտական աշխատանքները արտագրված են»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներից կազմված «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունը հերթական հայտարարությունն է տարածել ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության առնչությամբ։
«Նախարարը փաստորեն ստո՞ւմ էր, երբ, կիրառելով օրենքով չկարգավորվող հասկացություն, ասում էր, որ «գրագողը» չի կարող լինել ռեկտոր։ Միայն կույրը չի նկատի կից նկարներում ներկայացված բացահայտ արտագրությունները, իսկ մենք համոզված ենք, որ նախարարը կույր չէ: Չի’ հաջողվելու կոծկել, ստիպված Դո’ւք եք հրաժարական տալու, պարո’ն նախարար, եթե շարունակեցիք բոլորի համար ակնհայտ այս թատրոնը: Դուք էլ լավ գիտեք, որ ժամանակի հարց է, մի’ ձգեք, Ձեր վարկանիշն եք տապալում յուրաքանչյուր հաջորդ օր:
Եվ այսպես՝ ենթադրաբար նախարարության ցուցումով Դ. Գալոյանը նոր պրիմիտիվ քայլ է ձեռնարկել՝ հույս ումենալով, որ դա իր փրկությունն է լինելու: Նախարարության իր հովանավորողների հետ երկար մտածելուց հետո որոշել են վերջին փորձը կատարել՝ ենթադրելով, թե լռեցնելու են մեզ, կամ երբևէ հոգնելու ենք բարձրաձայնել ակնհայտ խտրականության, հովանավորչության և «copy paste»-երի հարցերը:
Կուրսային աշխատանքներից ու լրատվական կայքերից փաստացի բացահայտված արտագրությունները թաքցնելու նպատակով Դ. Գալոյանը դիմում է նախարարության իր հովանավորողներին, որ ստեղծեն մի հանձնաժողով, որը ոչ թե քննելու է փաստերը (ինչպես Ռ. Հայրապետյանի դեպքում էր), այլ վերացական ձևով «ուսումնասիրելու և գնահատական է տալու ատենախոսությանը» (մի բան, որ Ռ. Հայրապետյանի դեպքում չի արվել) »։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ նախաձեռնության պաշտոնական կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Գալոյանը ԿԳՄՍ նախարարին և ԲՈԿ նախագահին է դիմում՝ իր դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու խնդրանքով
- ՀՊՏՀ 350 աշխատակիցներ հանդես են եկել հայտարարությամբ
- «Նախարարությունը փորձում է կոծկել ռեկտորի արտագրությունները կուրսայինների կայքերից». ՀՊՏՀ ուսանողներ
- «Փորձե՛ք միայն շարունակել այսպես». ՀՊՏՀ ուսանողները՝ ԿԳՄՍ նախարարին
- ՀՊՏՀ-ի ուսանողները կոչ են անում ուսումնասիրել նաև Դիանա Գալոյանի ատենախոսությունը. Անի Սամսոնյան
- ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան