Հոկտեմբերի 13-ն աղքատության ռիսկի նվազեցման օրն էր
Հոկտեմբերի 13-ն աղքատության ռիսկի նվազեցման օրն էր։ Այն հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի կողմից 1989 թվակաի դեկտեմբերի 22-ին՝ աղքատության վտանգի նվազեցման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով։
Այս տարվա թեման է՝ բնական աղետների հետևանքով տնտեսական վնասների նվազեցումը։
Այստեղ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում աղետների հետևանքով մարդկային կորուստների նվազեցման խնդրին, փորձագետները կոչ են անում ձեռնարկել արդյունավետ միջոցներ այդ ուղղությամբ, քաղպաշտպանության դասընթացներ անցկացնել բնակչության հետ։
Խնդիրն արդիական է նաև Հայաստանում։ Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ամփոփ տեղեկատվության, 2019թ. հունվար-հունիսին հանրապետությունում գրանցվել է 8 586 արտակարգ դեպք, տուժել է 6 033 մարդ։ Նրանցից 109-ը զոհվել է, 5.843-ը վիրավորվել։ Արտակարգ դեպքերի հետևանքով տարահանվել է 3 634, փրկվել՝ 157 մարդ: Նկատենք, որ արտակարգ պատահարների թվում ներառված են նաև ավտոճանապարհներին տեղի ունեցած վթարները։
2019թ. հունվար-հունիսին արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքների իրականացման նպատակով պատրաստվել և ուսուցանվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի 1 264 ղեկավար և մասնագետ:
2018-ի առաջին կիսամյակում ուժեղ քամու, փոթորկի, մրրկի, պտտահողմի և փոշեփոթորկի պատճառած վնասը կազմել է 161 մլն դրամ, կարկտի՝ 2 162.2, վեգետացիոն շրջանում ցրտահարության՝ 7.7, գետերի վարարումների և ջրհեղեղի՝ 230.9, հրդեհների՝ 261.4 մլն դրամ։
Ինչ վերաբերում է աղքատությանը, Հայաստանում աղքատ է բնակչության մոտ 1/3-ը։ 2018թ. տարեվերջին ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 92 564, որի 73%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմել է 31 350 դրամ:
Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Այս նպատակի իրագործման համար առանցքային նշանակություն են ունենալու բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում 90 ընտանիքի օրինակով պարզել են՝ ինչպես պետք է հաղթահարել աղքատությունը
- Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ Զարուհի Բաթոյան
- Թունյան. Նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ լուծում ենք այն մարդկանց խնդիրը, որոնք աշխատում են, բայց աղքատ են
- Երկրում աղքատություն ծնող պատճառներից շարունակում է մնալ գործազրկության բարձր մակարդակը. ՀՅԴ
- Հայաստանում 766 հազար մարդ աղքատ է. զեկույց
- Սննդագետ. Թանկացման հետևանքով կարմիր մսի սպառումը նվազել է
- Սննդագետ. Թանկացման հետևանքով մարդիկ նախապատվություն են տալու դատարկ կալորիաներին ու անորակ սնունդին
- Պարենային իրավունքի փորձագետ. Սովի գինը մենք վճարում ենք ոչ կոմպետենտ կառավարման արդյունքում