Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
Ճապոնիայում «Հագիբիս» անվանումը ստացած թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հայտնել էին 33 զոհի մասին։ Նշվում է նաև, որ 17 մարդ անհետ կորած է, իսկ տուժածների թիվը հասնում է 189-ի։
Ըստ աղբյուրի, մոտ 136 հազար տուն մնացել է առանց ջրի, իսկ 4,3 հազարը ՝ առանց էլեկտրաէներգիայի:
Ավելի վաղ յոթ պրեֆեկտուրաների մի շարք քաղաքներում, այդ թվում և Տոկիոյում, հեղեղումների հետևանքով հայտարարվել էր վտանգի ամենաբարձր մակարդակ:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում թայֆունից ավելի քան 60 մարդ է տուժել
- Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 200 չվերթ է հետաձգվել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում