Մահացել է ֆրանսահայ գեղանկարիչ Ռիշար Ժերանյանը
98-րդ տարում Փարիզում մահացել է ֆրանսահայ գեղանկարիչ Ռիշար Ժերանյանը (Richard Jeranian)։
Ռիշար (Խաչատուր) Անդրանիկի Ժերանյանը ծնվել է Սեբաստիա քաղաքում 1921 թվականի հուլիսի 17-ին, 7 տարեկանից ապրել է Ֆրանսիայում։ 1938-1942 թվականներին սովորել է Մարսելի գեղարվեստի դպրոցում, 1946-1948 թվականներին` Փարիզի Գրան-Շոմիեր և Ժյուլիան ակադեմիաներում։
Ժերանյանը ստեղծել է հիմնականում ռեալիստական բնապատկերներ, նատյուրմորտներ, գրաֆիկական կոմպոզիցիաներ, կանանց մարմնապատկերներ։ Արվեստագետն իր ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում (Փարիզ, Մարսել, Բեյրութ, Թեհրան, Ժնև, Մյունխեն, Նյու Յորք, Վաշինգտոն, Դալլաս, Երևան, Լենինական և այլն), արժանացել մի շարք մրցանակների:
Խորհրդային տարիներից ի վեր (1950-ական թվականներից սկսած) արվեստագետը պարբերաբար ցուցադրվել է Հայաստանում: 2011 թ. նա վերջին անգամ եկել էր Հայաստան, բացվել էր նկարչի անհատական ցուցահանդեսը:
Արվեստաբան Լիլիթ Սարգսյանի բնորոշմամբ, Ռ. Ժերանյանն ասես հանդիսացել է Հայաստանի «արվեստագետ-դեսապանը» Եվրոպայում և Եվրոպայինը` Հայաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան