ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է ՀՀ բանկային համակարգում բանկոմատների քանակով
ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է առաջին տեղը բանկոմատների քանակով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների քանակը հասավ 184-ի, որոնցից 88-ը տեղադրված են Երևանում, 96-ը` ՀՀ մարզերում: 184 բանկոմատներից 27-ը հագեցած են միաժամանակ Cash-in և Recycling գործառույթներով, ինչը հաճախորդներին հնարավորություն է տալիս ոչ միայն կանխիկացնել գումարներ բանկային քարտից, կատարել կոմունալ վճարումներ, քարտից քարտ փոխանցումներ և այլն, այլև անվճար օնլայն ռեժիմում համալրել իրենց քարտերը կանխիկ դրամով:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայումս Երևանում և Հայաստանի մարզերում արդեն գործում են ՎՏԲ-Հայաստան Բանկի թվով 23 ինքնասպասարկման գոտիներ, որոնք հաճախորդների համար հասանելի են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր: ՎՏԲ-Հայաստան Բանկի ինքնասպասարկման գոտիները բանկոմատներից բացի հագեցած են նաև վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ կատարել ավելի քան 300 ծառայությունների դիմաց: Արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի 24/7 ինքնասպասարկման գոտիները հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարել բանկային գործառնությունների հիմնական ցանկն առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու և առանց Բանկի գործառնական ժամերով սահմանափակվելու անհրաժեշտության:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Cash-in բանկոմատները շատ հարմար են ու առավելագույնս հեշտացնում են բանկային գործարքներ կատարելու գործընթացը:
Cash-in բանկոմատների օգնությամբ կարելի է.
• համալրել քարտեր անվճար օնլայն ռեժիմում
• ակնթարթորեն հասանելիություն ստանալ քարտին մուտքագրված գումարին և կատարել տարատեսակ վճարումներ,
• համալրել քարտը/քարտային հաշիվը բանկոմատի միջոցով՝ մուտքագրելով թղթադրամներ ոչ թե մեկական՝ այլ փաթեթով,
• փոխել քարտի PIN-ծածկագիրը,
• կատարել փոխանցումներ՝ քարտից քարտ,
• ստանալ քարտային հաշվի մինի քաղվածք,
• վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մինչև 2019թ. վերջ նախատեսում է հասցնել իր բանկոմատների քանակը 200-ի, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում, և անընդհատ աշխատանքներ է տանում բանկոմատների ֆունկցիոնալության կատարելագործման և բանկոմատների ցանցի ընդլայնման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց Mastercard-ի հետ համատեղ #անկանխիկմարաթոն ակցիայի եզրափակիչ՝ 3-րդ փուլի արդյունքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդունել է Ուզբեկստանի Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությանը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard քարտերի համար գործարկել է Premium upgrade ակցիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Armenian Assembly» ՀԿ-ն հուշագիր են ստորագրել բազմարժութային վիրտուալ քարտերի նախագծի մեկնարկի վերաբերյալ
- ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի շրջանակներում արդեն հայտարարվել են առաջին հաղթողները
- Moody's գործակալությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկանիշ բարելավել է մինչև B1
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել իր նոր Video Banking ծառայությունը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար մեկնարկում է «Բիզնեսին ընդառաջ» ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան