Տիգրան Խաչատրյանը. Ներդրումները բավարար չենք համարում
Օտարերկրյա ներդրումների նվազում Հայաստանում չի գրանցվել։ Լրագրողների հետ ընթացող հանդիպմնաը հայտարարեց ու տվյալներ հրապարակեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Նախորդ տարվա համեմատ ներկդրումներն աճել են։ Մի քանի թվեր ասեմ։ 2018-ի հունվար-հունիսին զուտ օտարերկրյա ներդրումային հոսքերը -51 մլն դոլար են կազմել, ինչը նշանակում է, որ արտահոսքը գերազանցել է ներհոսքին։ Այս տարի կազմում է +202 մլն։ Այսինքն հանրագումարով մոտ 253 մլն դրամով զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների ավելին են, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»,-ասաց Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ այս տարվա ինն ամսավա տվյալները հայտնի կդառնանա երկու ամսից, ներկայացված տվյալները վերաբերում է այս տարվա առաջին կիսամյակին։
Նախարարի կարծիքով, նվազում չի լինի։
«Բայց ես հիմա ավելի առաջ գնացող դատողություններ չեմ անի։ Այս ցուցանիշները մեզ չեն բավարարում։ Բազմիցս ասել ենք, չի կարող Հայաստանի տնտեսության մեջ լինել ՀՆԱ-ի նկատմամբ 17 տոկոս ներդրում, ինչպես 2018-ի և 2017-ի ցուցանիշներն են, և դա համարվի բավարար»,-նշեց նա։
Խաչատրյանի խոսքով, բիզնեսով զբաղվելու գրավչությունը մեծացնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են, և որպես հետևանք ունենալ ավելի մեծ ներդումներ, քան եղել է անցած երկու տարիների ընթացքում մասնավորապես։
Նախարարությունում թիրախային են համարում ՀՆԱ-ի նկատմամբ առնվազն ունենալ23-25 տոկոս ներդրումներ՝ երաշխավորելու համար 8 տոկոսով բարձր տնտեսական աճ։