Նորաշենի՝ լիազորությունները վաղաժամ դադարեցված համայնքապետը դատի է տվել Արարատի մարզպետին
Վարչական դատարանը վարույթ է ընդունել Արարատ մարզի Նորաշենք համայնքի լիազորությունները վաղաժամ դադարեցված ղեկավար Նորայր Գրիգորյանի հայցը: Նա պահանջում է անվավեր ճանաչել Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 2019 թ. սեպտեմբեի 10-ի արձանագրությունը, որպես ածանցյալ պահանջ վերացնել ՀՀ Արարատի մարզպետի սեպտեմբերի 27-ի թիվ ՄԿ-220-2019 կարգադրությունը: Որպես երրորդ անձ ներգրավվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Դատական նիստը նշանակված է 2020 թ. փետրվարի 20-ին:
Նշենք, որ ՀՀ Արարատի մարզպետի սեպտեմբերի 27-ի կարգադրությամբ Արտակ Հարությունյանը նշանակվել է Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշում է կայացրել կասեցնել նրա լիազորությունները: Նորայր Գրիգորյանը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։ Նրա կարգադրությամբ, ժամանակավոր համայնքապետ է նշանակել Արտակ Հարությունյանին մինչև կայանան ընտրություններ։ Նորաշենցիները դեմ են Նորայր Գրիգորյանի՝ լիազորությունների դադարեցման որոշմանը: Նրանք գտնում են, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը, աչք փակելով իրականության վրա, օրինական ուժ չունեցող մի փաստաթղթի հիմքով անօրինական կարգադրություն է հրապարակել ու դադարեցրել իրենց համայնքապետի լիազորությունները:
Նորաշենցիները նաև նշում են, որ Ն. Գրիգորյանին առաջարկվել է մտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, հրաժարվել է, բայց միշտ եղել է իշխանության կողքը։
Նորաշենցիները մի քանի օր բողոքի ակցիաներ են իրականացրել Նորաշենում, Արարատի մարզպետարանի շենքում, նաև կառավարության դիմաց:
Հարակից հրապարակումներ`
- Նորաշենի նախկին համայնքապետի հետ միջանձնային որևէ խնդիր չի եղել. Գարիկ Սարգսյան
- Արարատի մարզպետի կարգադրությունը հիմնված է անօրինական թղթի վրա. Վարդան Մինասյան
- Նորաշենում ժամանակավոր համայնքապետը ոստիկանների ուղեկցությամբ մտել է համայնքապետարան
- Նորաշենցիները դեռ սպասում են. «Բարեհաճեք մոտենալ մեզ»
- «Եթե այս անգամ էլ արհամարհեք մեր ձայնը, ստիպված ենք լինելու այնքան գոռալ, մինչև հարգեք նորաշենցու պահանջը»
- «Հարգելի վարչապետ, ձեր մի կանչով իր գյուղի բնակիչներին ուղարկել է Ազգային ժողովի շենք»
- Նորաշենցիները մարզպետի հայտարարություններից հետո որոշեցին ակցիան շարունակել Երևանում
- Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք. Գարիկ Սարգսյան