Արտաշատի ԲԿ տնօրեն. Վերջին երեխան հիվանդանոց է ընդունվել կես ժամ առաջ
Արտաշատի թիվ 5 դպրոցից Արտաշատի ԲԿ է տեղափոխվել ընդհանուր հաշվով 21 աշակերտ։ Կենտրոնի տնօրեն Գևորգյանն ասաց, նրանցից երկուսը դուրս են գրվել։
«Թունավորումը դեռ հաստատված չէ, երեխաների մոտ փսխման երևույթներ են, թեթև թուլություն, լուծ չկա։ Զգուշության համար բերել են մեզ մոտ»,-ասաց նա։
Կենտրոնի տնօրենի գնահատմամբ, երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրությունից մինչև թեթև։
«Պրոֆիլակտիկ նպատակով պահում ենք վերահսկողության ներքո։ Վերջին հիվանդը մի կես ժամ առաջ է ընդունվել, չեմ կարծում, որ թիվը կավելանա»,-ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով, հիվանդանոց տեղափոխված աշալերտները տարբեր դասարաններից են, շատ փոքրիկներ չկան՝ 3-5-րդ դասարանցիներ են։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ տեղում ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։
Երեխաներից վերցվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև նմուշներ են վերցվել դպրոցի խոհանոցից և պիցցայի մնացորդներից։
Ըստ տեղեկությունների, դպրոցի սնունդը մատակարարում է «Անահիտ Վարդանյան» ՍՊԸ-ն
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Այն սահմանում է.
«Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների` անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելը կամ օգտագործելը, եթե անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»։
Հարակից հրապարակումներ`
- Մոտ 20 աշակերտ հիվանդանոցում է, իսկ վերահսկող մարմինը լուռ է
- Դպրոցում երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա
- Արտաշատում թունավորման պատճառով 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան