Առաջին անգամ Բուքերյան մրցանակը միանգամից երկու հեղինակի են հանձնել
Այս տարի պատմության մեջ առաջին անգամ Բուքերյան մրցանակի (Man Booker International Prize) են արժանացել միանգամից երկու հեղինակ: kulturomania.ru-ի հաղորդմամբ, մրցանակաբաշխության ժյուրիի որոշմամբ, մրցանակի է արժանացել կանադացի գրող և Բուքեր-2000-ի դափնեկիր Մարգարետ Էտվուդը և բրիտանուհի Բեռնարդինե Էվարիստոն:
Էտվուդն իր բուքերյան երկրորդ մրցանակը ստացել է «The Testaments» գրքի համար, իսկ Բեռնարդինե Էվարիստոն՝ «Girl, Woman, Other» գրքի համար:
Ժյուրիի նախագահ Պիտեր Ֆլորենսը խոստովանել է, որ հինգ ժամ շարունակվող քննարկումների ընթացքում այդպես էլ չեն կարողցաել ընտրել միակ հաղթողին: Նա վեպերը գնահատել է «հոյակապ գրքեր», որոնք «շատ սերունդների մարդկանց սրտում արձագանք կգտնի»:
Բուքերյան մրցանակը (Booker Prize) անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է։ Մինչ 2013 թվականը մրցանակը շնորհվում էր Ազգերի Համագործակցությանանդամ հանդիսացող երկրում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում ապրող հեղինակի անգլերենով գրված վեպի համար։ 2014 թվականից, ըստ մրցանակային ֆոնդի նախագահ Ջոնաթան Թեյլորի, այլևս չեն գործում տարածքային ու ազգային սահմանափակումներ։ Հաղթողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի անդորրագիր (մինչ 2002 թվականն այդ գումարը կազմում էր 21 հազար ֆունտ)։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969 թվականին։ 2002 թվականից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան