Դավիթ Սանասարյանի պատմության «քարը»
Ոստիկանությանը Panorama.am-ը դիմեց Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ։ Այնտեղից հայտնեցին, որ ոստիկանությունը որևէ ահազանգ կամ հաղորդում չի ստացել և որ այժմ ուսումնասիրում են վրաերթի վերաբերյալ հրապարակումը:
Հիշեցնենք, որ Analitik.am կայքը գրել էր, որ 2019 թ. սեպտեմբերի 12-ին ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին: Սկզբում Դ. Սանասարյան հերքել էր տեղեկությունը՝ այն անվանելով «հերթական շառ»: Բայց կայքը նաև տեսանյութ էր ներկայացրել, որտեղ երեխայի մայրը մանրամասներ է ներկայացրել դեպքից:
Այնուհետև Դ. Սանասարյանը փոխում է տակտիկան՝ թեև մի գրառմամբ արդեն հերքել էր, որ նման բան է եղել ընդհանրապես, մեկ այլ գրառմամբ էլ հաստատում է։ Ճիշտ է, պատմությունն այլ է, քան երեխայի մոր պատմածը՝ «որ երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային, ընկավ գետնին, մարդասիրությունից ելնելով, իրենց հետ միասին գնացել եմ բժշկական կենտրոն, որտեղ զննել են երեխային և ասել, որ ոչ մի խնդիր չկա»։
Սանասարյանը կանգ չի առնում, շարունակում է իր մեղադրանքները. «Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է։
Կրկին մարդասիրությունից ելնելով՝ ամեն օր հետաքրքրվել եմ երեխայի որպիսության մասին, մինչև այն օրը, երբ գումարի վերաբերյալ մերժում ստանալով՝ ինձանից պահանջեցին այլևս չհետաքրքրվել երեխայով։
Հարց. ինչու հիվանդանոցում չասեց, որ վրաերթ է տեղի ունեցել ու ոստիկանություն չի դիմել.
Պատասխան. քանի որ նման բան չէր եղել, վկաներ կան, իսկ եթե նման բան ասեր սուտ մատնության համար պատասխանատվության էր ենթարկվելու։
Հ.Գ. հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով. պետք է պատասխանատվության ենթարկեն, որ անմեղ մարդկանց նկատմամբ շառ չանեն կամ քաղաքական կինոների մեջ դերակատարում չստանձնեն։
Հ.Հ.Գ. Ցավում եմ, որ ծնողը կարող է իր երեխային օգտագործել` փող շորթել փորձելու համար»:
Այստեղ այլ բան է ցավալի՝ որ նախկին պաշտոնյան, որ վերահսկողություն պիտի իրականացներ, կոծկում է դեպքը, իսկ դրա մասին խոսողներին անվանում սրիկաներ։ Հետո երևի հասկացել է, որ մախաթը պարկում չես թաքցնի, որոշում է լրիվ չհերքել, բայց պատմել այլ պատմություն։
Սակայն կա հիվանդության պատմություն ևս։ Հուսանք՝ դա չեն կեղծի։
Նման մանիպուլյացիաներ անող մարդը, երբ իրեն մեղավոր չի զգում միջադեպի համար, որտեղ տուժած երեխա կա, իր պաշտոնին վերադառնալու հնարավորություն չպիտի ունենա։
Հարակից հրապարակումներ`
- Ռ. Մելիքյան. Սանասարյանի կողմից ենթադրաբար կատարված վրաերթի պատմությունը պետք է քննվի ամենայն մանրամասնությամբ
- Մինչ Սանասարյանը հերքում է, լրատվամիջոցը շարունակում է մանրամասներ հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան