Դատախազությունը Սանասարյանի մասով նյութերն ուղարկել է ոստիկանություն
Գլխավոր դատախազությունը ոստիկանություն է ուղարկել «Անալիտիկ» կայքում հրապարակված տեսանյութը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը։
Նրա խոսքով, ոստիկանություն է ուղարկվել նաև Դավիթ Սանասարյանի հաղորդումը՝ շորթման փորձի մասին։
Ավելի վաղ ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը գրել էր, որ «կինը ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»։
Ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին.
«Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահանզանգ չի ստացվել։
Այնուհանդերձ, հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- 9-ամյա երեխայի վրաերթին հաջորդել է հանցավոր դրսևորումների մի ամբողջ փաթեթ. Կիզակենտրոնում Դավիթ Սանասարյանն է
- Դավիթ Սանասարյանի պատմության «քարը»
- Ռ. Մելիքյան. Սանասարյանի կողմից ենթադրաբար կատարված վրաերթի պատմությունը պետք է քննվի ամենայն մանրամասնությամբ
- Մինչ Սանասարյանը հերքում է, լրատվամիջոցը շարունակում է մանրամասներ հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան