Կարո Փայլան. «Խաղաղություն ցանկանալը հանցանք է դարձել»
Սիրիա ներխուժած թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում իրականացվում են քրեական հետապնդումներ: Այս խնդրին անդրադարձել ու դատապարտել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Նա Twitter-ում կատարած գրառման մեջ մասնավորապես ասել է.
«Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել, պարոն նախագահ:
«Ո՛չ պատերազմին, խաղաղություն հենց հիմա» միտքը հնչեցրած 9 ԺԴԿ-ական կալանավորվել է:
Ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկանալն է հանցանք»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ԺԴԿ-ականները փորձել են Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում ԺԴԿ-ի հիմնադրման 7-ամյակին նվիրված հանրային միջոցառում անցկացնել: Միջոցառման ընթացքում քննադատություններ են հնչել Թուրքիայի կողմից Սիրիայում քրդերի դեմ իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության հասցեին: Դրանից հետո ոստիկանությունը միջամտել էր ու դադարեցրել միջոցառումը: Այդ ընթացքում ձերբակալվել էր 9 ԺԴԿ-ական, որոնք կալանավորվել են «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:
Հարակից հրապարակումներ`
- Կարո Փայլանը՝ Մարգար Եսայանին․ «1915թ․ Թալեաթ փաշային աջակցող հայեր կային։ Ցավոք, այսօր ևս կան»
- Կարո Փայլան. «Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է»