Մանվել Գրիգորյանի փաստաբանը միջնորդեց նիստերն անցկացնել հիվանդանոցում
Դատական այսօրվա նիստին ամբաստանյալ Մանվել Գրիգորյան չէր մասնակցում։ Կալանավորված Գրիգորյանը տևական ժամանակ հիվանդանոցում է։
Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալը դատարան չի գալիս բժիշկների արգելքով։
«Քանի որ դուք արդարադատություն եք իրականացնում, ես միջնորդում եմ, որպեսզի գնանք ու հենց հիվանդանոցում դատական նիստ անցկացնենք։ Անձը չի ներկայանում, որովհետև քայլելու, շնչառության հետ կապված խնդիրներ ունի։ Ես միջնորդում եմ, որ գնանք ու արդարադատություն իրականացնենք հիվանդանոցային պայմաններում։ Նա այսօր հիվանդասենյակում է գտնվում»,-ասաց փաստաբանը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, չունեն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, չգիտեն, տվյալ անձն ի վիճակի՞ է մասնակցելու դատական պրոցեսին։
«Դա պարզ կդառնա եզրակացությունը ստանալուց հետո։ Դատարանը որոշում է հետաձգել միջնորդության քննությունը, մինչև գործով էական հանգամանքների պարզումը»,-ասաց դատավորը։
Հիշեցնենք, որ դատարանը բազմաթիվ անգամներ մերժել է Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները։ Նրա առողջական վիճակը մտահոգիչ է որակել նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել
- Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններին
- Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է. Դավիթ Տոնոյան
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Հարիր չէ Հայաստանին, որ տևական ժամանակով անձին խոշտանգեն
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի գործով երևում է առողջապահության նախարարի անգործությունը
- Պաշտպան. Անազատության մեջ գտնելու պայմաններում Մանվել Գրիգորյանի բուժումն արդյունավետ չէ
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Անորոշ վիճակ է
- Մանվել Գրիգորյանն ազատ չարձակվեց
- Մանվել Գիգորյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան