Ռոբերտ Քոչարյանն այսօրվա դատական նիստին մասնակցել չի կարող
Անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատությունից հետո այսօրվա դատական նիստին մասնակցել չի կարող։ Լրագրողների հետ զրույցում մինչ նիստի մեկնարկը ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։
«Այս պահին բժիշկը դիմել է դատարանին, որ հետվիրահատական շրջանում գտնվող Ռոբերտ Քոչարյանը, առողջական ցուցումներից ելնելով, նպատակահարմար չէ, որ գա դատարան։ Բայց պարոն Քոչարյանը մեզ՝ փաստաբաններիս խնդրել է, որ մենք դատարանին իր տեսակետը ներկայացնենք, որ դատարան գալն իր իրավունքն է, ոչ թե պարտականությունը, դատական նիստը շարունակվի, մինչև հաջորդ նիստին ինքն արդեն կկարողանա գալ»,-ասաց Քոչարյանի փաստաբանը։
Նա նշեց, իրենք պարոն Քոչարյանի տեսակետը կփոխանցեն դատարանին, թե ինչ կորոշի դատարանը՝ պարզ կլինի քիչ անց։
Ինչ վերաբերում է հիվանդանոցում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին, ապա Ալումյանի խոսքով, նա իրեն լավ է զգում, հետվիրահատական ընթացքը նորմալ է, կան վերքեր, որոնք ապաքինման կարիք ունեն։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը մինչև նոյեմբերի 19-ը կարող է իր դիրքորոշումը ՄԻԵԴ ներկայացնել. փաստաբան
- Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը միացել է շուրջ 2300 մարդ
- Ռոբերտ Քոչարյան. Գործող վարչապետի կողմից վարվող իրավական բեսպրեդելի քաղաքականությունը ալեկոծել է հասարակության մտածող հատվածին
- Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ. Հայտարարությունը ստորագրողներին միացան հարյուրավոր քաղաքացիներ
- Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի
- Քոչարյանի աջակից. Մեր պայքարը միանշանակ միտված է մեր երկրում արդարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան