Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը։
Դատարանը տեղեկացված է եղել, որ հոկտեմբերի 8-ին Ռոբերտ Քոչարյանը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, ներկայացրեց Ռ․ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաբանական թիմի հարցմանն ի պատասխան «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենից ստացված տեղեկությունը։
Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է հոկտեմբերի 9-ին, ներկայումս շարունակվում է նրա հետվիրահատական-վերականգնողական բուժումը, և առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում (կախված հետվիրահատական բուժման ընթացքից և արդյունավետությունից), Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին հնարավոր չէ։
Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով, հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ դատարանը հայտարարություններ չի լսելու, գործի քննությունը չի կարող շարունակվել։
Դատարանը հետաձգեց նիստը, հաջորդը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 13:00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն այսօրվա դատական նիստին մասնակցել չի կարող
- Ռոբերտ Քոչարյանը մինչև նոյեմբերի 19-ը կարող է իր դիրքորոշումը ՄԻԵԴ ներկայացնել. փաստաբան
- ՄԻԵԴ-ը 17 դատավորից կազմված Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տալու համար
- Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը միացել է շուրջ 2300 մարդ
- Ռոբերտ Քոչարյան. Գործող վարչապետի կողմից վարվող իրավական բեսպրեդելի քաղաքականությունը ալեկոծել է հասարակության մտածող հատվածին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան