ՍԱՏՄ. Պիցցան դպրոց է մատակարարվել ԱՁ Անահիտ Վարդանյանի կողմից
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը քիչ առաջ տարածեց հաղորդագրություն Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման մասին։ Վերահսկող մարմինը, ըստ էության, կրկնել է արդեն տարածված տեղեկությունները.
«Այսօր, ժամը 11:39 ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, Արտաշատի բժշկական կենտրոն են գնացել ՀՀ ԿԵ սնդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետները: Պարզվել է, որ սննդային թունավորման ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 3 աշակերտ, որոնց թիվը, ժամը 15:00-ի դրությամբ հասել է 23-ի:
ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական գործողություններ են սկսել դպրոցի ճաշարանում և պարզել, որ երեխաները կերել են Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից մատակարարված նրբերշիկով պիցցա:
Դպրոցում առկա պիցցայից վերցվել են նմուշներ, որոնք տրվել են լաբորատոր փորձաքննության:
Թեև մատակարարի մոտ պիցցայի նմուշներ չեն հայտնաբերվել, այդուհանդերձ վերահսկողական միջոցառումներ են իրականացվում նաև մատակարարի գործունեության վայրում:
Դիտարկումների արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։
Հարակից հրապարակումներ`
- Արտաշատի ԲԿ տնօրեն. Վերջին երեխան հիվանդանոց է ընդունվել կես ժամ առաջ
- Մոտ 20 աշակերտ հիվանդանոցում է, իսկ վերահսկող մարմինը լուռ է
- Դպրոցում երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա
- Արտաշատում թունավորման պատճառով 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան