Վիտալի Բալասանյան. Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական խողովակը փշրված է
«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսլականն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմի մեջ։ Նիկոլ Փաշինյանն այսօր վարում է այդպիսի քաղաքականություն»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի հերոս, Ազգային անվտագության խորհուրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Նա նշեց, երբ մայիսի 9-ին իրենից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչի մասին կարող էր խոսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերելակում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինքը պատասխանել է, որ հարցը կարող են ուղղել իրենց մի քայլ այն կողմ գտնվող վարչապետին։
«Մենք գիտեինք, ինչ են խոսել, ինչ են պայմանավորվել։ Մենք էլ ունենք մեր աղբյուրները, գիտենք, ինչ է եղել վերելակային դիվանագիտության ժամանակ։ Չենք բարձրաձայնել մի պարզ պատճառով, սպասել ենք, որ Հայաստանի վարչապետն ինքը ներկայացնի, թե ինչ են խոսել վերելակում, ինչպիսի տեսլական է ներկայացրել»,-ասաց զինվորականը։
Բալասանյանն ասաց, ինքը պարտավորված է եղել Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող հայությանը տեղյակ պահել, թե ուր են տանում ՀՀ քաղաքական իշխանությունները թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը, թե տնտեսությունը, թե Ղարաբաղի հարցը։
«Ասում են, ես քաղաքական դիվիդենտներ եմ հավաքում, ժամանակ առ ժամանակ հայտնվում եմ խրամատներում, նկարվում։ Չկա նման բան։ Չկա նման տրամադրություն, նպատակ։ Ես պարտավոր եմ, իմ անցած ճանապարհը թույլ չի տալիս ես սխալ բան ներկայացնեմ, ես այս երկրի զավակն եմ։ Նորից եմ ասում, Հայաստան-Ռուսաստան դիվանգիտական խողովակը, կարող ենք ասել, փշրված է, Հայաստան-Իրան դիվանագիտական խողովակը փշրված է։ Ես քաղաքական բոլոր տերմինները հասկանում եմ, ըմբռնում եմ, թե ինչի մասին եմ խոսում»,-ասաց նա։
Բալասանյանի խոսքով, ինքը, նաև շատերը տեղյակ են, թե ինչ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ Նիկոլ Փաշինյանը։
«Ծախսերի մասին թող հանրությունը բարձրաձայնի, երբ ինքը Ամերիկայում հանդիպում է Ադամ Շիֆի հետ, ո՞վ է Ադամ Շիֆը, այն խմբի ղեկավարը, որը ԱՄՆ նախագահի դեմ իմպիչմենտ է նախաձեռնել։ Սա՞ է արդյոք Հայաստանի վարած քաղաքականությունը»,-նշեց Բալասանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վահան Իշխանյան. Մեծ դավադրությունը և Վիտալի Բալասանյանի զգոնությունը
- Վիտալի Բալասանյան. Անհրաժեշտության դեպքում, դիմելու ենք կոշտ միջոցների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին