Վիտալի Բալասանյան. Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է
Արցախի հերոս, Ազգային անվտանգության խորհուրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր հակառակորդ չի համարում, ցավում է նրա անհաջողությունների, նրա հասցեին հնչած վիրավորանքների համար։
«Ես չտեսա որևէ մեկին, որ իմ ասածներին հակափաստարկ բերի, սոցիալական ցանցերում մարդիկ հարձակվում են, հայհոյում են։ Բայց փաստեր չկան։ Վերջին օրերին էլ տեսնում ենք, որ սոցցանցերում բուռն քննարկումների են արժանացել վարչապետի ու նրա տիկնոջ նկարները։ Ինձ համար էլ շատ ցավալի է։ Անկախ մեր անձնական հարաբերություններից, ես չէի ուզի, որ որևէ քաղաքացու, առավել ևս պաշտոնյայի, նման հայհոյանքներով ներկայացնեն»,-ասաց Բալասանյանը։
Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո որոշ քաղաքական ուժեր, խմբեր, անհատներ, կառույցներ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են, թե Արցախը Հայաստանի մարզ է, ինչ-որ ակցիաներ են անում։
«Մենք տեսանք նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախը Հայաստանն է, և վերջ։ Երևի ուզեց ասել, որ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է։ Դա արել է կանխամտածված, դրան հաջորդեց Գյումրիում Հայաստանի անկախության տոնին, երբ այնտեղ գտնվում էր Արցախի պատվիրակությանը Բակո Սահակյանի գլխավորությամբ, երբ տրիբունայից ինչ-որ մեկն ասում է Արցախի մարզպետ։ Ես վստահ եմ, իմ բոլոր կասկածները փարատվել են, այն քաղաքականությունը, որ այսօր վարում է Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի այն փաթեթն է, որն ուզում էր կյանքի կոչել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան