Վրաստանի վարչապետ. Մեզ համար կարևոր է տարածքային ամբողջականությունը
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան համոզված է, որ Հայաստան կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպումը ևս մեկ առաջընթաց քայլ կլինի երկու երկրների համագործակցության խորացման համար, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Նա նշեց, որ հանդիպմանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, արձանագրել, որ խաղաղությունը տարածաշրջանում ամենակարևորն է, որպեսզի տնտեսության վրա կենտրոնանալով՝ քաղաքացիներին բարեկեցիկ ապրելու հնարավորություն տան:
«Իհարկե, տարածքային ամբողջականությունը, որ մեզ համար կարևոր է, մենք կաջակցենք իրար տարածքային ամբողջականությունը, մենք պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու վերաբերմունքը միջազգային հարթակներում»,- ասաց Գ. Գախարիան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից
- Վրաստանի վարչապետը կժամանի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին