Նոտր Դամի մոտ ահաբեկչության փորձ իրականացրած ֆրանսուհիները դատապարտվել են
Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ մեքենայում ռումբի պայթյունի փորձի մեջ մեղադրվող հինգ կանայք դատապարտվել են 5-30 տարվա ազատազրկման: Գազետա.ռու կայքը, հղում անելով Բի-Բի-Սի-ին, գրում է, որ 22-42 տարեկան ֆրանսուհիները, որոնք ընդունել էին իսլամ, 2016 թ. պատրաստվել էին այրել տաճարից ոչ հեռու գտնվող մեքենայի մեջ դրված գազով տարան: Սա Ֆրանսիայում իսլամիստ կանանց կողմից նախաձեռնված առաջին հարձակման փորձն է եղել:
Առավելագույն՝ 30 տարվա ազատազրկման է դատապարտվել Ինես Մադանին, որը հավաքագրել է կանանց: Նրա փաստաբանը վճիռը գնահատել է չափազանց խիստ տուժածների բացակայության պայմաններում:
Ամենաքիչ՝ 5 տարվա ազատազրկման է դատապարտվել այն կինը, որն օգնել է Մադանին թաքնվել ահաբեկչության ձախողումից հետո:
Դատախազությունը 5 կանանցից 4-ի համար պահանջել էր ցմահ ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան