ՈՒԵՖԱ-ն կքննարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Թուրքիայից տեղափոխելու հնարավորությունը
Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, կուսումնասիրի Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակչի անցկացման վայրը Ստամբուլից տեղափոխելու հնարավորությունը: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է կազմակերպության փոխնախագահ Միշել Ուվան:
«Մենք աշխատելու ենք մեր իրավասության շրջանակում՝ հարգելով սպորտի անկախությունն ու ինքնավարությունը: Բայց, իհարկե, մենք չենք կարող փոխարինել ՄԱԿ-ին, ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին, դիվանագետներին և քաղաքական գործիչներին: ՈՒԵՖԱ-ում որոշումը կընդունվի կազմակերպության ղեկավարության և նախագահի հետ խորհրդակցությունից հետո»,- ասել է նա:
Անցած շաբաթ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում քուրդ խմբավորումների դեմ: Նրա նպատակն է ստեղծել բուֆերային գոտի, որը թուրքական սահմանի համար լինելու է պաշտպանիչ գոտի:
Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչը պետք է կայանա 2020 թ. մայիսի 30-ին Սպամբուլի Օլիմպիական մարզադաշտում:
Հարակից հրապարակումներ`
- Արաբագետ. Թուրքիայի գործողությունից Սիրիայի կառավարության ստացածն ավելի մեծ է լինելու
- Արմեն Պետրոսյան. Արաբական երկրները տարածաշրջանում զիջել են իրենց դիրքերն Իրանին ու Թուրքիային
- ՈՒԵՖԱ-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար
- Արաբագետ. Սիրիայում իրավիճակը փոխվում է ժամերի տարբերությամբ
- Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը 3 հազար Է. Նաղդալյան