Քաղաքական 09:50 15/10/2019 Տարածաշրջան

Սիրիա. Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ ու հրադադարի կոչ արել

Թրամփը խոստանում է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան շարունակի Սիրիայում «վտանգավոր և կործանարար ճանապարհով»:

Պատժամիջոցեր ՆԱՏՕ-ի անդամ երկրի նկատմամբ, բայց ոչ պատերազմ

«Թուրքիայի նկատմամբ մեծ պատժամիջոցները գալիս են։ Արդյո՞ք մարդիկ մտածում են, թե մենք պետք է պատերազմենք ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ։ Երբեք չվերջացող պատերազմները պետք է ավարտվեն»,- նախօրեին՝ հոկտեմբերի 14-ին, թվիթերում գրել է Թրամփը ու հայտարարել Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման մասին՝ Սիրիայի հյուսիս-արևելքում Անկարայի ռազմական գործողության կապակցությամբ, և կոչ արել անհապաղ հրադադար հաստատել:

Թրամփը նշել է, որ հնարավորինս շուտ Անկարա կուղարկի փոխնախագահ Մայք Պենսին և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենին ՝ բանակցություններ սկսելու փորձի համար:

Պենսը հայտարարել է, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը խոստացել է  չհարձակվել սահմանամերձ Կոբանե քաղաքի վրա:
«Նախագահ Թրամփը նրան շատ հստակ հայտնել է, ԱՄՆ-ը ցանկանում է, որ Թուրքիան դադարեցնի ներխուժումը, անհապաղ հրադադար հաստատի և սկսի բանակցություններ վարել Սիրիայում քրդական ուժերի հետ՝ բռնություններին վերջ տալու համար», - ասել է Պենսը:

Պատժամիջոցների տակ են հայտնվել թուրք 3 նախարարներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի կառավարության անհատների, սուբյեկտների կամ նրա գործընկերների նկատմամբ, որոնք ներգրավված են «այնպիսի գործողություններում, որոնք վտանգում են խաղաղ բնակչությանը կամ հանգեցնում են Սիրիայի հյուսիս-արևելքում խաղաղության, անվտանգության և կայունության հետագա վատթարացմանը»։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ:

Պատժամիջոցների մասին հայտարարության մեջ Թրամփը հայտարարել է, որ դադարեցնում է բանակցությունները Թուրքիայի հետ 100 միլիարդ դոլարի առևտրային գործարքի շուրջ և բարձրացնում է պողպատի սակագները մինչև 50 տոկոս: Նախագահը պատժամիջոցներ է կիրառել նաև Թուրքիայի երեք բարձրաստիճան պաշտոնյաների և Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների համար:

Թուրքիայի տնտեսության ոչնչացում

Թրամփը հայտարարել է, որ «լիովին պատրաստ է արագորեն ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե թուրք առաջնորդները շարունակեն այս վտանգավոր և կործանարար ճանապարհը»:

Թրամփը նշել է, որ Թուրքիայի ռազմական հարձակումը «սպառնում է քաղաքացիական անձանց և սպառնում է տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը»:
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեսը հայտնվել են գերատեսչության պատժամիջոցների սև ցուցակում,  սառեցվել է նրանց ակտիվները Միացյալ Նահանգներում և արգելվել է նրանց հետ ԱՄՆ-ի կամ ԱՄՆ-ի հետ կապված գործարքները:

«Ես շատ հստակ եմ եղել Էրդողանի հետ. Թուրքիայի գործողությունները հանգեցնում են հումանիտար ճգնաժամի և պայմաններ ստեղծում հնարավոր պատերազմական հանցագործությունների համար։ Թուրքիան պետք է ապահովի քաղաքացիական անձանց, ներառյալ կրոնական և էթնիկ փոքրամասնությունների անվտանգությունը», - ավելացրել է Թրամփն իր հայտարարության մեջ:

Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ պատժամիջոցները կվնասեն արդեն իսկ թույլ թուրքական տնտեսությանը, իսկ Պենսը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ուժեղացնել պատժամիջոցները, քանի դեռ Թուրքիան «պատրաստ չէ հրադադարի հաստատման, չի նստում բանակցությունների սեղանի շուրջ և վերջ չի տալիս բռնություններին»:

Սիրիայում քրդերի պաշտպանության հարցում Թրամփն աջակցում է անգամ Նապոլեոն Բոնապարտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիերում գրել է, որ Իսլամական պետության խալիֆաթի 100 տոկոսը վերացնելուց  հետո ԱՄՆ զորքերը հիմնականում դուրս բերվեցին Սիրիայից:

«Թող Սիրիան և Ասադը պաշտպանեն քրդերին և պատերազմեն Թուրքիայի դեմ՝ իրենց հողի համար: Ես իմ գեներալներին ասացի ՝ ինչու պետք է պատերազմենք Սիրիայի համար, Ասադի համար՝ պաշտպանելու մեր թշնամու երկի՞րը: Բոլորը, ովքեր ցանկանում են օգնել Սիրիայի քրդերի պաշտպանությանը, լավն են ինձ համար՝ լինի դա Ռուսաստանը, Չինաստանը, թե Նապոլեոն Բոնապարտը: Հուսով եմ, որ նրանք բոլորը լավ են, իսկ մենք 7,000 մղոն հեռավորության վրա ենք»,-գրել է Թրամփը։

Էրդողանը և Մակրոնը հեռախոսազանգով քննարկել են Սիրիան
Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ, Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում նա Ֆրանսիայի նախագահին բացատրել է Սիրիայի հյուսիս-արևելքում Անկարայի գործողությունների նպատակները, ասելով, որ գործողությունը կնպաստի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը:
Կարմիր խաչը նախազգուշացնում է զանգվածային տեղահանման, ջրի սղության մասին
Թուրքիայի հարձակողական գործողությունների արդյունքում շարունակվող մարտերը կարող են հանգեցնել մինչև 300,000 մարդու տեղահանմանը Սիրիայի Հասակե և Ռաքքա նահանգներում, ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայտարարության մեջ: Ջրի պակասը նույնպես մեծ անհանգստություն է, հավելել է ԿԽՄԿ-ն։
«Շարունակվող ռազմական գործողություններն ավերիչ ազդեցություն են ունենում քաղաքացիական բնակչության վրա», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Սիրիական բանակը մտնում է Մանբիջ
Սիրիայի կառավարական ուժերը մտել են Մանբիջ, հայտնել է երկրի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը ՝ առանց մանրամասներ հաղորդելու:

Չեխիան դադարեցնում է զենքի արտահանման արտոնագրերը Թուրքիա
Չեխիայի ՆԳ նախարար Յան Համաչեկը հայտարարել է, որ իր երկիրը դադարեցրել է զենքի և զինամթերքի վաճառքը Թուրքիային ՝ Սիրիայում նրա գործողությունների պատճառով:
«Չեխիան անմիջական ազդեցությամբ կասեցնում է Թուրքիա ռազմական տեխնիկայի արտահանման արտոնագրերը», - թվիթերում գրառում է կատարել Համաչեկը:
Հայտարարությունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Եվրամիության կառավարությունները ավելի վաղ պայմանավորվել էին սահմանափակել զենքի արտահանումը Թուրքիա:

ՄԱԿ. Թուրքիայի գործողությունների արդյունքում 160,000 մարդ տեղահանվել է
ՄԱԿ-ը հայտնում է, որ մինչև 160,000 մարդ տեղահանվել է հարևան Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով:
Օգնության գործակալություններն ավելի վաղ նախազգուշացրել էին, որ համարյա կես միլիոն մարդ վտանգված է սահմանամերձ տարածաշրջանում շարունակվող մարտերից:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտմբերի 9-ին հարձակումը Սիրիայի Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական աշխարհազորայինների դեմ, այն բանից հետո, երբ Թրամփը դուրս բերեց տարածաշրջանից ամերիկյան որոշ զորքեր։ Թուրքիան նշում է, որ «Խաղաղության աղբյուր» անունով օպերացիան նպատակ ունի վերացնել Սիրիայի հյուսիսային շրջաններից քրդական աշխարհազորային ստորաբաժանումները և այնտեղ ստեղծել «անվտանգության գոտի»: Այս գոտում նախատեսվում է տեղավորել երկու միլիոն սիրիացի փախստական, իսկ ԵՄ-ն էլ հայտարարում է, որ չի ֆինանսավորելու այս գոտում բնակեցումը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}