ՈՒԵՖԱ-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար
Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, կարող է պատժել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ «Էրմենիհաբերից» տեղեկանում ենք, որ EURO-2020-ի որակավորման փուլի խմբային փուլում կայացած Թուրքիա-Ալբանիա խաղի վերջին րոպեներին խփած գոլը թուրք ֆուտբոլիստները նշել են զինվորական ողջույնով՝ ի աջակցություն Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, որն աշխարհի մի շարք երկրներ դատապարտել են։
Ֆուտբոլային հանդիպումից հետո թուրքերը մարզիկները հանդերձարանից լուսանկար են հրապարակել, որտեղ նորից կրկնել են այդ ժեստը՝ մակագրելով. «Հաղթանակ, որը նվիրվում է նահատակված զինվորներին»:
UEFA-ի կանոնակարգում հստակ ամրագրված է, որ պատժելի արարք է համարվում այն ժեստի, խոսքի կամ առարկայի օգտագործումը, որն իր մեջ կպարունակի սադրիչ ուղերձ, չի համապատասխանի սպորտային իրադարձությանը կամ կկրի քաղաքականա, գաղափարական, կրոնական ու վիրավորական բնույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան