
Volkswagen-ը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը
Գերմանական Volkswagen ավտոընկերությունը հետաձգել Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ դա պայմանավորված է Սիրիայում Թուրքիայի գործողություններով։
Ըստ աղբյուրի՝ ընկերությունը մի քանի ամիս բանակցություններ է վարել թուրքական կողմի հետ, որ Իզմիր քաղաքից ոչ հեռու գործարան կառուցի։ Սակայն Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների մեկնարկից հետո VW-ի ղեկավարությունը չի շտապում ստորագրել գործարան կառուցելու մասին պայմանագիրը։
«Մենք ամենայն զգուշությամբ հետևում ենք իրավիճակին »,- հայտնել է Volkswagen-ի ներկայացուցիչը: