
«Իրատես». «Հազար դրամների» հիմնադրամը Օվերտոնի պատուհան է դարձել իշխանությունների համար
«Իրատես» թերթը գրում է. «Նոր Հայաստանի իշխանությունների համար «հազար դրամների» հիմնադրամը Օվերտոնի պատուհան է դարձել, որից կարող են ցած նետվել: Վերջիններս ջանք չեն խնայում` հիմնադրամի գործունեության արդյունքներն իրենց վերագրելու, դիվիդենդներ շահելու համար, սակայն հիմնադրամը, ինչպես շատ ձեռքբերումներ, նախկինների հաշվեկշռում են, այդ թվում՝ այսօր «քրեական» հետապնդման տակ գտնվող Վիգեն Սարգսյանի:
Նորերի մանիպուլյացիաները, խոսքի ու գործի միջև եղած անդունդը, սուտ խոսելու անզսպելի հակումը հիմնադրամը խիստ ակնառու է դարձնում. բոլոր հաշվետվությունների ժամանակ Փաշինյանը տարփողում է հազարավոր աշխատատեղերի բացման մասին, հաշվետվությունն ասում է` չկա նման բան, պարոն Փաշինյանն ասում է` մեր ձեռքբերումն է, որ «հազար դրամների» օժանդակությունը հասավ մինչև 1998 թիվ, իրականում իրենք այդ ուղղությամբ ոչինչ չեն արել. պարզապես 1998-2008 թթ. զոհերը և վիրավորները շատ չեն եղել, ու դա առանց «Դուշանբեի վերելակի» և «կիրթի» հետ ճաշի ժամանակ Նժդեհի մասին զրույցի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին