Հայաստանն աշխարհում 13-րդն է վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով. «Կասպերսկի»
Հայաստանում 2019-ի երկրորդ եռամսյակում համացանցից գրոհների բախվել է օգտատերերի 15,4%-ը. այդ ցուցանիշով երկիրը 13-րդ տեղն է զբաղեցրել այն երկրների քսանյակում, որոնց օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվել վեբ-գրոհների, իսկ առաջին եռամսյակում Հայաստանը 16,13% ցուցանիշով դուրս է մնացել քսանյակից։ Այս մասին հյատնում են «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից՝ ներկայացնելով 2019-ի երկրորդ եռամսյակում աշխարհում, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում համացանցից գրոհի ենթարկված օգտատերերի վիճակագրության և այդ գրոհներից պաշտպանվելու եղանակների մասին տեղեկատվությունը։
Ըստ աղբյուրի՝ Վրաստանում նման գրոհների բախվել է օգտատերերի 14,2%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշն առաջին եռամսյակում կազմել է 16%։ Ադրբեջանում էլ համացանցից գրոհներ գրանցվել են օգտատերերի 16,59%-ի սարքերում, և դա աշխարհում 8-րդ ցուցանիշն է առաջին եռամսյակի 11-րդի փոխարեն (18,28%)։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Ընդհանուր առմամբ, 2019-ի երկրորդ եռամսյակում աշխարհում օգտատերերի համակարգիչների 12,12% առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ առաջին եռամսյակում՝ 13,18%-ը։ Երկրորդ եռամսյակում ընկերության լուծումները հետ են մղել 717 մլն 57 հազ. 912 գրոհ, որոնք իրականացվել են աշխարհի 203 երկրներում գտնվող համացանցային ռեսուրսներից, և գրանցել՝ 217 մլն 843 հազ. 293 ունիկալ URL (հասցե), որոնց արգելափակել է վեբ-հակավիրուսը։ Առաջին եռամսյակում էլ հետ է մղվել 843 մլն 96 հազ. 461 գրոհ, իսկ երկրների քանակը չի փոխվել։ Նաև գրանցվել է 113 մլն 640 հազ. 221 ունիկալ URL, որոնց արգելափակել է վեբ-հակավիրուսը։
Փորձագետները վեբ-գրոհներից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլով հուսալի հակավիրուս, որը կանխում է վնասաբեր օբյեկտների ներբեռնումը վարակված վեբ-էջերից։ Վնասաբեր ծրագրերն այնտեղ են հայտնվում կիբեռհանցագործների կողմից կոտրանքի ենթարկելու հետևանքով, որոնք այնուհետև օրինական կայքերում ներդնում են վնասաբեր սկրիպտներ և ամենատարբեր նշանակության ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրերի ներբեռնիչներ, անհատական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։ Չարագործները նաև հատուկ են ստեղծում վնասաբեր կարյքեր՝ նախօրոք այնտեղ ներբեռնելով տարբեր վնասակար ծրագրեր, և այնուհետև սոցիալական ինժեներիայի մեթոդներ կիրառելով այնտեղ են «բերում» օգտատերերին։
Հարակից հրապարակումներ`
- Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում զգալիորեն նվազել են. «Կասպերսկի»
- «Կասպերսկի». Բանկային տրոյական ծրագրերը սկսել են ավելի քիչ գրոհել Հայաստանի մոբայլ օգտատերերին
- Հայաստանցի երեխաներին համացանցում ամենաշատը հետաքրքրում է հաղորդակցումը. «Կասպերսկի Լաբորատորիա»
- «Կասպերսկի Լաբորատորիա». Վնասաբեր ծրագրերն ավելի հազվադեպ են գրոհում Հայաստանի մոբայլ օգտատերերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան