Մանոյան. Բոլորն էլ հասկանում են, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք
«Մենք միշտ էլ հայտնել ենք մեր մտահոգությունը, որ Հայաստանից և Արցախից չլինեն այնպիսի հայտարարություն, ելույթներ, որոնք, ընդհանրապես, սրեն մթնոլորտը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Նրա խոսքով, լավ չի լինի, եթե երկու հանրապետությունների միջև ինչ-որ լարվածություն լինի, որը կարող է նույնիսկ երկու հասարակության պառակտմանը տանել:
Խոսելով հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի մասին, որին ներկա են եղել 30 երկրներից ավելի քան 150 քաղաքական-հասարակական գործիչներ և մտավորականներ, Կ. Մանոյանն ասաց, որ բոլորն էլ հասկանում են, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, ոմանց ելույթներում էլ հնչեց, որ ի վերջո արցախցու նպատակն է վերամիավորումը:
«Անկախությունն այս դեպքում ճանապարհ է, միջոց է, ի վերջո նպատակն է միացումը: Հասկանում են Արցախի դրոշի իմաստը՝ աստիճանական միացման մասին է խոսքը: Այսինքն բոլորն էլ հասկանում են, որ անկախության ճանաչում ասվածը գործընթացի մեկ հանգրվանն է»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մասիս Մայլիյան. Մեկուսացումը պատերազմի շարունակումն է
- Շավարշ Քոչարյան. Միջազգային իրավունքը թույլ չի տալիս հակադրել տարածքային ամբողջականությունն ինքնորոշման իրավունքին
- Բակո Սահակյան. Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան