Տավուշի մարզում ժայռաբեկորն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված
Հոկտեմբերի 15-ին, ժամը 08:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում սարից քար է պոկվել և գլորվել ճանապարհի երթևեկելի հատված. ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հ-30 ավտոճանապարհի Իջևան-Ճամբարակ հատվածի 22-րդ կմ-ին լանջից ժայռաբեկոր է (մոտ 1.5 խմ) պոկվել և ընկել ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի:
Փրկարարները և «Հաղարծին» ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ժայռաբեկորը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին