Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին «Փաստինֆո»֊ին հայտնել է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Նրա փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանը «Երևան֊Կենտրոն» ՔԿՀ է տեղափոխվել երեկ երեկոյան։
Գագիկ Խաչատրյանը մի քանի օր գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում՝ հետազոտությունների։
Հիշեցնենք, որ չարաշահումների մեջ մեղադրվող Գագիկ Խաչատրյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել հոկտեմբերի 10-ին։ Ըստ պաշտոնական պատճառաբանության՝ հետազոտման։
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է օգոստոսի 27-ին, հետագայում նրան ԱԱԾ-ում քննվող քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի գույքի վատնում կատարելու համար եւ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։
«Փաստինֆո»-ն հաղորդել էր, որ դա երկրորդ քրեական գործն է, որով Գ.Խաչատրյանն անցնում է։
Նա մեղադրյալի կարգավիճակ է ունեցել նաեւ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով՝ փետրվարից։ Այդ գործով նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը, սակայն ամիսներ առաջ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Այս գործը վերաբերում է պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումներին։
Նշված քրեական գործը ՀՔԾ-ն ուղարկել է ԱԱԾ, որտեղ երկու գործերը միացվել են մեկ վարույթում։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատրյանի փաստաբան. Ինչ վատություն է արել դատավոր Ռոբերտ Պապոյանը
- Փաստաբանական թիմ. Առկա չէ գոնե մեկ ապացույց, որ Գագիկ Խաչատրյանը կատարել է իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությունը
- Գագիկ Խաչատրյանի փաստաբան. Ռուբիկ Մխիթարյանի նման դատավորն այսօր փաստացի չկարողացավ հաղթահարել ճնշումները
- Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան