Հայաստանում ապրող քրդերը՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց. Բռնեք ցեղասպան Թուրքիայի արյունոտ ձեռքը
ԱՄՆ դեսպանատան դիմաց այսօր հավաքավել են Հայաստանի տարածքում ապրող քրդերն իրենց ընտանիքների, երեխաների հետ՝ դատապարտելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունները, որոնց հետևանքով սպանվում, վիրավորվում ու տարհանվում են իրենց ազգակիցները։
«Մենք կոչ ենք անում գերտերություններին մեկ անգամ գոնե թողնել իրենց գերակա շահերը, նավթամթերքն ու ռազմամթերքը ծախելու շահերը, բռնեն թուրքերի արյունոտ ու ցեղասպան ձեռքն ու ասեն՝ հերիք է, հարյուր տարին մեկ դուք տարբեր ժողովուրդների ցեղասպանություն եք իրականացնում, այն ժողովուրդների, որոնք փոքրամասնություն են համարվել ձեր երկրում»,-հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հկ խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը։
Նա ընդգծեց, որ ուրիշ ազգերի հողերի վրա պետություն կառուցած Թուրքիան այսօր հասել է նրան, որ ազգային փոքրամասնություններին սպանում է արդեն իր երկրի սահմաններից դուրս, այս անգամ՝ Սիրիայում։
«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ դեսպանատան դիմաց՝ դատապարտելու ԱՄՆ իշխանությունների ոչ ճիշտ դիրքորոշումը քուրդ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում ենք միջազգային հանրության այս լռությունը։ Անհրաժեշտ ենք բոլորի ջանքերի մեկտեղումը պատերազմը կանգնեցնելու համար»,-ասաց Հասանովը։
Նրա խոսքին միացան ներկաները՝ վանկարկելով ամոթ-ամոթ։
Հարակից հրապարակումներ`
- Արաբագետ. Թուրքիայի գործողությունից Սիրիայի կառավարության ստացածն ավելի մեծ է լինելու
- Սիրիա. Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ ու հրադադարի կոչ արել
- Սիրիայի հյուսիսի հայերը չեն ցանկանում գալ Հայաստան, դա մեր ամենամեծ ձախողոմն է. Սևակ Արծրունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան