Պոլսո Հայոց պատրիարքությունն աջակցություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի գործողություններին
Պոլսո Հայոց պատրիարքարանը աջակցություն է հայտնում Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողությանը։ Այս մասին հայտնում է թուրքական պետական TRT ալիքը՝ ներկայացնելով Պոլսո Հայոց պատրիարքության տեղապահ Սահակ Մաշալյանի հայտարարության տեսանյութը։ Տեսանյութում Մաշալյանը ներկայացվում է որպես մամուլի խոսնակ։
Հայտարարության մեջ ասում է, թե «աղոթում են, գործողությունը, որի նպատակն է վերջ դնել ահաբեկչությանն ու ապահովել երկրի սահմանների անվտանգությունը՝ կշարունակվի իր նպատակին համապատասխան և որ խաղաղությունն ու անվտանգությունը կհաստատվի հնարավորինս շուտ»։
«Աստված ողորմածությամբ պաշտպանի մեր երկրին և մեր ժողովրդին աղետներից»,-ասում է Մաշալյանը։
Պոլսո Հայոց պատրիարքության տեղապահ Մաշալյանն ասում է, որ սիրիացի ժողովուրդը, որը ենթարկվել է տարբեր տեսակի ճնշումների, ահաբեկության, անարդարության ու միգրացիայի՝ խաղաղության է արժանի։
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտմբերի 9-ին հարձակում սկսեց Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական աշխարհազորայինների դեմ, այն բանից հետո, երբ Թրամփը դուրս բերեց տարածաշրջանից ամերիկյան որոշ զորքեր։ Թուրքիան նշում է, որ «Խաղաղության աղբյուր» անունով օպերացիան նպատակ ունի վերացնել Սիրիայի հյուսիսային շրջաններից քրդական աշխարհազորային ստորաբաժանումները և այնտեղ ստեղծել «անվտանգության գոտի»: Այս գոտում նախատեսվում է տեղավորել երկու միլիոն սիրիացի փախստական։ ՄԱԿ-ի տվյալներով, Թուրքիայի գործողության արդյունքում արդեն տեղահանվել է 160 հազար մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ապրող քրդերը՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց. Բռնեք ցեղասպան Թուրքիայի արյունոտ ձեռքը
- Արաբագետ. Թուրքիայի գործողությունից Սիրիայի կառավարության ստացածն ավելի մեծ է լինելու
- Թուրքագետ. Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է ՌԴ նախագահ Պուտինը
- Սիրիա. Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ ու հրադադարի կոչ արել
- Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ փորձության են ենթարկվում Սիրիայում գործողության ընթացքում
- Մաշալյանը տեղապահի ընտրությունների հետաձգումը կապում է Աթեշյանի «գաղտնի» նամակի հետ
- Մաշալյանը դիմել է Գարեգին Բ-ին՝ աջակցելու Պոլսի պատրիարքի ընտրված տեղապահին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան