Մինչ Սանասարյանը հերքում է, լրատվամիջոցը շարունակում է մանրամասներ հրապարակել
Analitik.am կայքը գրում է, որ 2019 թ. սեպտեմբերի 12-ին ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին:
Սանասարյան հերքել էր տեղեկությունը, այն անվանելով «հերթական շառը»։ «Քարոզչամիջոցներից մեկի փոխանցմամբ, ես երեխայի եմ վրաերթի ենթարկել, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որ սուտ է, նման բան չի եղել երբևէ։ Լրագրողներին խնդրում եմ մեկնաբանություն չուզել։ Սա հերթական սուտն է՝ ավտոմեքենայի, տան, բիզնեսների, կոստյումի և մյուս բոլոր ստերի նման», - Facebook-ի իր էջում գրել է Սանասարյանը։
Analitik.am-ը գրում է, որ կայքի լրագրողը զրուցել է երեխայի մոր հետ, որն էլ մանրամասներ է ներկայացրել դեպքից. «Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել, չի աջակցել երեխայի ծնողներին բուժման ծախսերը հոգալու հարցում»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում