Քննչական կոմիտե. Թունավորումից տուժել է 24 անձ
ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ այս պահի դրությամբ, քրեական գործի տվյալներով, թունավորումից տուժել է 24 անձ: Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը:
2019թ. հոկտեմբերի 15-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցի բուֆետին սննդամթերք մատակարարած կազմակերպությունը, որտեղ կատարվել է զննություն, վերցվել են նմուշներ:
Նմուշառումներ են կատարվել նաև դպրոցի բուֆետից և այսօր առաքված սննդամթերքից:
Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
«Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-նշում են կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՏՄ. Պիցցան դպրոց է մատակարարվել ԱՁ Անահիտ Վարդանյանի կողմից
- Արտաշատի ԲԿ տնօրեն. Վերջին երեխան հիվանդանոց է ընդունվել կես ժամ առաջ
- Մոտ 20 աշակերտ հիվանդանոցում է, իսկ վերահսկող մարմինը լուռ է
- Դպրոցում երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա
- Արտաշատում թունավորման պատճառով 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին