Քրիշտիանու Ռոնալդուն խփել է իր կարիերայի 700-րդ գոլը
Եվրոպայի առաջնության 2020 թվականի ընտրական խաղում Ուկրաինայի ազգային հավաքականի դեմ խաղում պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պրոֆեսիոնալ կարիերայում խփել է 700-րդ գոլը: Գնդակը դարպասում է հայտնվել 11-մետրանոցից: Այս մասին գրում է kommersant-ը։
Պորտուգալիայի հավաքականը, սակայն, 1: 2 հաշվով պարտվեց Ուկրաինայի ազգային հավաքականին:
«Ես արդեն մտածում եմ վաղվա մասին, իմ հաջորդ խաղի 701 գոլի մասին», - մեկնաբանել է Ռոնալդուն իր 700-րդ գոլը:
Ընդհանուր առմամբ, պորտուգալացին 450 գոլ է խփեց հօգուտ «Ռեալի», 118-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 95-ը՝ Պորտուգալիայի հավաքականի, 32-ը՝ «Յուվենթուսի», հինգը՝ «Սպորտինգի» համար:
Ռոնալդուն երեք անգամ դարձել է ՖԻՖԱ-ի լավագույն խաղացողը, երկու անգամ ստացել է «Ոսկե գնդակի» մրցանակը, ճանաչվել է Եվրոպայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու և Պորտուգալիայի հավաքականի ամենաարդյունավետ հարձակվող:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան