Մոտ 20 աշակերտ հիվանդանոցում է, իսկ վերահսկող մարմինը լուռ է
Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած զանգվածային թունավորման մասին սննդի անվտանգության տեսչական մարմինը դեռ որևէ խոսք չի ասել։ Չկա լուր փաստի մասին, չկա տեղեկատվություն, թե ինչ քայլեր են ձեռնարկվում, չկան տվյալներ նախնական պատճառների մասին։
Երեխաների մասայական թունավորման մասին առաջինը խոսեց քննչական կոմիտեն, ապա առողջապահության նախարարությունը։
Նախնական տեղեկությունների համաձայն, թիվ 5 դպրոցից 19 երեխա տեղափոխվել է հիվանդանոց, նրանք կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը չի բացառում, որ դեպքի մասին առաջինն իրազեկված լինեն իրավապահները, սակայն ուշադրություն է հրավիրում փաստին, որ վերահսկող պետական մարմինը՝ տվյալ դեպքում Սննդամթերքի անվտագության տեսչական մարմինը ինչպես դեպքի վայր հասնելու, այնպես էլ կատարվելիք աշխատանքների մասին չի իրազեկել։
«Վերահսկողը՝ տեսչական մարմինը մանրամասն դետալներով պետք է ներկայացներ, որ կատարում է այս աշխատանքը»,-ասաց Պիպոյանը։
Ըստ նրա, մեկ ժամ շուտ վերահսկող մարմինը պետք է ներկայացներ, թե պիցցան, որը թունավորման պատճառ է դարձել, որտե՞ղից է բերվել, ամբողջական է եղել, թե՞ կտորով, ի՞նչ պայմաններում է պատրաստվել։
«Նորից եմ ասում, կային տեղեկություններ, որոնց վերաբերյալ պետք է մանրամասներ հրապարակեին մեկ ժամ շուտ, հետո թող պարզեին, այդ պիցցայի մեջի երշիկն էր, թե՞ այլ բան, որ դարձավ թունավորման պատճառը»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ այս պահին մարմնի աշխատանքների ու քայլերի մասին որևէ հայտարարություն չի արվել։
Հարակից հրապարակումներ`
- Դպրոցում երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա
- Արտաշատում թունավորման պատճառով 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան