«Իրատես». Նախկին փոխնախարարը պաշտոնի ակնկալիք ունի
«Իրատես» թերթը գրում է. ««Իրատեսի» նախորդ համարներում գրել ենք, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմում գտնվող որոշ վարչություններ ու բաժիններ կարող են միավորվել ստեղծվելիք Հուշարձաների պահպանության կոմիտեում:
«Նմանատիպ կառույց ունենալու գաղափար, ի դեպ, նախորդ իշխանությունները նույնպես ունեցել են, բայց ամեն անգամ ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է այն: Տևական ժամանակ է՝ նախարարության ներսում քննարկվում է, թե ով կարող է կոմիտեի տնօրեն լինել: Նման ակնկալիքներ ունի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը: Հենց նա էր, որ մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ ֆլամենկո էր պարում»,- ասաց մեր զրուցակիցը:
Թեև արդեն ավելի ցածր «ստատուսով», բայց կոմիտեի տնօրենի աթոռը զբաղեցնելուց չի հրաժարվի նաև մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը: «Նա մեծ հույսեր ունի ու գրեթե համոզված է, որ հենց ինքն է նշանակվելու։ Նախարարությունում, սակայն, շրջանառվում է բոլորովին այլ մարդու՝ նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդական Արթուր Հովսեփյանի անունը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում