Հասարակություն 17:37 16/10/2019 Հայաստան

Անտառագետ-դենդրոլոգ. Հո միայն ծառ տնկելով չէ՞

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 10 մլն ծառ տնկելու մասին հայտարարությանն անմիջապես պետք է հաջորդեն նախապատրաստական, հողի պատրաստման ու մոբիլիզացման աշխատանքները, հակառակ դեպքում այն կմնա որպես բարի ցանկություն։

Panorama.am-ի հետ զրույցում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի նախկին գլխավոր անտառագետ, Մեղրու անտառտնտեսության նախկին տնօրեն, անտառագետ-դենդրոլոգ Գևորգ Մարգարյանը նշում է, նման ծավալի աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են լուրջ մասնագետներ, ֆինանսական ռեսուրսներ։

«10 մլն ծառ տնկելն այդքան հեշտ գործ չէ։ Դրա համար հազար ու մի բան է պետք, էլ չեմ ասում տնտեսական ու ֆինանսական միջոցները, գործիքները։ Ամեն բան պետք է հաշվի առնել՝ հա՞րթ տեղերում են տնկելու, թե՞ք լանջերին, տեխնիկայո՞վ, թե՞ ձեռքով։ Դժվար բան է, բայց եթե նախկին անտառաբույծները վերականգնվեն իրենց աշխատանքին, եթե հողի պատրաստումը ճիշտ կատարեն, ագրոտեխնիկան ճիշտ կատարեն, գուցե հաջողեն»,-ասում է դենդրոլոգը։

Անտառածածկ տարածքներն ընդարձակելը  լավ գաղափար է, սակայն, մասնագետը կասկածում է, որ համապատասխան պետական մարմիններն ի վիճակի են այն կյանքի կոչել։

«Խելքս բան չի կտրում։ Մասնագետներ չկան, իրենց գործին սրտացավ մարդիկ չեն։  Հանրապետությունում հինգ-վեց դենդրոլոգ է մնացել, ոչ ոք չի ուզում սովորել այդ մասնագիտությամբ, դենդրոլոգներին տեղ չեն տալիս, քացով խփում են, ջարդում, գցում դեն»,-նեղսրտում է Մարգարյանը։

Մասնագետների խնդրից առավել մտահոգիչ է տնկանյութի հարցը։

«Ինձ թվում է՝ այսօր Հայաստանում 10 մլն տնկանյութ չկա, միգուցե նման թիվ կարողանան ստանալ, եթե ներառեն գյուղացիական տնտեսությունների աճեցրած խնձորի, տանձի տնկիները,  խաղողի արմատակալները»,-ասում է նա՝ չբացառելով տնկիների ներկրման հնարավորությունը։

Տարիներ շարունակ իրականացվող ծառատունկերի արդյունքները շոշափելի չեն, դրանց շնորհիվ անտառածածկ տարածքները չավելացան։ Մասնագետը հիշեցնում է՝ ծառը տնկելուց հետո խնամք է ուզում։

«Կներեք, նման համեմատություն եմ անում։ Յուրաքանչյուր կին կարող է երեխա ունենալ, բայց այդ երեխային պետք է խնամել, կերակրել, փաղաքշել, որ մեծանա, մարդ դառնա։ Հենց վաղվանից պետք է սկսել հողի պատրաստումը։ Թող տնկի չլինի, մի փոսի մեջ 5-6 կաղին լինի, դա որ ծլեց, արմատը խորացավ, նրա դեմը խաղ չկա։ Բայց խնամք է պետք»,-նշում է նա։

Անտառագետն ափսոսանքով նշում է, որ տարիներ շարունակ տարբեր ծրագրերի շրջանակում տնկված  ծառերն այդ խնամքի բացակայության պայամաններում երկար կյանք չեն ունեցել։

«Ճամփի կողքերը տնկել են, երեք ամիս հետո չորացել է։ Կամ Մեղրիում՝ Շվանիձորի սարում 20 հա վայրի տանձ, խնձոր տնկեցին, երկու տարվա խնամքի գումարը տվեցին, երրորդ տարում չտվեցին։ Նորատունկ անտառի շնչելու համար 4-5 տարի պետք է ֆինանսական միջոցներ ներդրվեն, պատասխանատու լինեն կպչողականության համար, ագրոտեխնիկան ճիշտ պետք է իրականացվի։ Եթե լավ մասնագետներ լինեն գործի գլխին, հնարավոր է դրական արդյունք, թե չէ տականքներին բերել են դրել ազգային պարկի, կենսոլորտային համալիրի տնօրեն, անտառտնտեսության ղեկավարներ։ Ո՞ւմ  էպետք Ագրարային համալսարանի անտառագիտության ֆալուկտետը, որ ոչ մի անտառագետի աշխատանք չեն տվել, ոչ մի մասնագետ բնապահպանության համակարգում չի աշխատում»,-զայրանում է դենդրոլոգը։

Հարցին, եթե իրեն այդ աշխատանքներում ներգրավվելու առաջարկ լինի, կհամաձայնի՞, Գ. Մարգարյանը պատասխանում է՝ ինքը պահանջկոտ է, իր պես մասնագետւ հետ աշխատելը շատերին ձեռ չի տալիս։

«Ես պահանջող եմ, ստեղծող եմ, անող եմ, իմ քունը չի տանում, երբ մի բան այնպես չէ։  Ես փողը վերցնե՞մ, ծառը դնեմ հողի մեջ, փչանա, վաղը մյուս օրն էլ գնամ դատարա՞ն։ Որպես խորհրդատու մասնագետ կօգնեմ»,-ասում է նա։

Ինչ վերաբերում է ոռոգման համակարգին, ապա մասնագետը նշում է՝ մասնագիտական ճիշտ աշխատանքների դեպքում անջրդի հողում էլ կարելի է անտառ ստեղծել, իր փորձն  է վկայակոչում.

«Ես 70 հա անտառ եմ փոխադրել անտառի շարքն անջրդի պայմաններում, եկեք, Մեղրիում ցույց տամ։ Ժողովուրդը գիտի, առանց ոռոգման համակարգի։ Ձև կա, չափ կա, կանոն կա։ Հո այդպե՞ս չէ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}