Գյուլբուդաղյանց. Երկրորդ գոլից հետո մեզ մոտ խաղային կարգապահությունը լրիվ կորավ
Հոկտեմբերի 15-ին Տուրկուի «Վերիտաս» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ-2020 J խմբի ընտրական հանդիպումը Ֆինլանդիայի ու Հայաստանի ազգային հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը պարտվեց 0։3 հաշվով:
Հետխաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ասել է, որ առաջին խաղակեսում ինչ-որ բաներ ստացվում էր, գոլային պահեր են ստեղծել, երկրորդ խաղակեսին փորձել են ավելի առաջ գնալ, մի քիչ բացվել, երկրորդ գոլը, հակագրոհը բաց են թողել, ինչից հետո իրենց մոտ խաղային կարգապահությունը լրիվ կորել է:
«Չնայած փոփոխություններ արեցինք արագացնելու, թարմացվելու խաղը, սակայն չստացվեց»,- նշել է նա:
Հարցին, թե բացակայող ֆուտբոլիստների պայմաններում բավականին մեծ տարբերություն կար հավաքականի խաղում, Գյուլբուդաղյանցն ասել. «Կամո Հովհաննիսյանը մեր թիմի ոգին է, արագությունը, Կառլենը հենակետային կարևոր ֆուտբոլիստներից է, Մխիթարյան Հենոն այն ֆուտբոլիստն է, որը տարբերություն է ստեղծում խաղադաշտում, որի կարիքը շատ-շատ զգացվեց և հանդերձարանում, և դաշտում»:
Մանրամասները՝ տեսանյութում: