Թուրքիայում 74-ամյա քուրդ տղամարդը դաժան ծեծի է ընթարկվել՝ իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար
Թուրքիայի Չանաքքալե (Գալիպոլի) քաղաքում դաժան ծեծի է ընթարկվել 74-ամյա մի քուրդ տղամադ՝ իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի էջում։
«Ատելություն խոսքերը, ռասիստական քաղաքականությունը, ինչպես նաև շարունակվող պատերազմը հանգեցնում են հանցագոծությունների՝ ատելության հողի վրա։ Եթե մենք չնվազեցնենք լարվածությունը, մեր դռների մոտ կլինեն ատելության հողի վրա կատարվող ավելի դաժան հանցանքներ»,-գրել է Փայլանը։
«Էրմենիհաբեր»-ն ուշագրավ է համարում այն, որ հարձակումն իրականացվել է հիվանդանոցում, որտեղ տարեց տղամարդը բուժօգնություն էր ստանում։ Հարձակումն իրականացրած անձը նույնպես եղել է տեղի հիվանդներից մեկը և գործողության ժամանակ բղավել է. «Սա Թուրքիայի Հանրապետությունն է»։
Միջադեպի կապակցությամբ դիմում է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության կառույցներից մեկին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին