Մեր թիմն ունակ է նվաճել ոսկե մեդալներ.Հայրապետյան
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց հոկտեմբերի 10-13-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած երիտասարդական և պատանեկան ԱԱ-ն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
«Նվաճեցինք 3 մեդալ, բայց սպասելիքներն ավելի էին: Մեզ մոտ ստեղծվեց ֆորս մարժորային իրավիճակ, դեպի Մոսկվա թռիչքն ուշացավ, ինչից հետո ուշացանք նաև Տաշքենդի թռիչքից, և մարզիկները կշռվել են մրցումից 20 րոպե առաջ: Դրանից հետո վերականգնվելն անհնար էր, դրա համար կարող եմ ասել, որ 4 մեդալ կորցրեցինք: Ընդհանուր առմամբ, մեր մասնակցությունը գնահատում եմ լավ, ունեցել ենք եզրափակչի 2 մասնակից: Մարզական բախտը չժպտաց մեզ, բայց թիմը պատրաստ էր: Ապագայում մենք ցույց կտանք, որ մեր թիմն ունակ է նվաճել ոսկե մեդալներ էլ նվաճել, ինչը նախկինում արել է»,- նշեց Միքայել Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ ԱԱ-ում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել էին երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Աղջիկների մինչև 56 կգ քաշային կարգում հանդես եկած Վարսիկ Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Դավիթ Հովսեփյանը երկրորդ տեղն է գրավել պատանիների 52 կգ քաշային կարգում:
Երիտասարդների մրցաշարի 62 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Նարեկ Դալլաքյանը:
ԱԱ-ում Հայաստանն ուներ 18 ներկայացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա