ՀԽ-ում Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ է ձևավորվում
Հանրային խորհրդը նախօրեին անցկացրած փոքր խորհրդի նիստի ընթացքում քննարկել է Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ ձևավորելու հարցը: ՀԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային խմբի ձևավորման հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ կարևորվել է Ամուլսարի շահագործման խնդրի համակողմանի ուսումնասիրությունը և կոնկրետ փաստերի վերհանումը, որը կօգնի հարցին մոտենալ հնարավորինս փաստարկված և օբյեկտիվ:
Խորհրդի անդամներից կազմված աշխատանքային խումբն առաջիկայում կհամալրվի նաև անկախ փորձագետներով և ոլորտի մասնագետներով։
Առաջարկ է հնչել, որ ստեղծվող աշխատանքային խումբը զբաղվի ոչ միայն Ամուլսարի հանքի շահագործման, այլև առհասարակ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով և վերջնական եզրակացությունը Հանրային խորհուրդ ներկայացնի համակարգային մոտեցմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական նոտա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
- Ինչպիսին է Ամուլսարի իրավիճակը դատարանում
- Ամուլսար են բարձրացել երեխաները
- Հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովը 18 անդամ կունենա
- Ամուլսար բարձրանալու համար արշավախմբի ղեկավարին ոստիկանություն են կանչել
- Ազգային ժողովում հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողով կստեղծվի
- Քննչական խմբի ղեկավար. Ամուլսարի գործով ի հայտ են եկել նոր տեղեկություններ
- Հայտարարություն. Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ
- Երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. «Քանի կանք, ոչ մի հանք»
- Ամուլսարի շահագործման դեմ հավաքի կազմակերպիչները խնդրեցին չկեղտոտել տարածքը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները