ՄԱԿ-ում հայտնել են՝ Ասանժը խոշտանգվում է
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը հայտարարել է, որ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հոգեբանական խոշտանգման է ենթարկվում: Նա նշել է, որ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեդիան և Էկվադորը հրաժարվել են հետաքննել այդ գործը: Նիլս Մելցերի խոսքով, ՄԱԿ-ը կոչ է անում շահագրգիռ երկրներին դադարեցնել Ասանժի վրա ճնշումն ու հարգել նրա իրավունքները:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա ասել է, որ բրիտանական բանտ Ասանժին այցելության ժամանակ համոզվել է, որ նա իրականում երկար ժամանակ ենթարկվել է «հոգեբանական խոշտանգումների»:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ապրիլի 11-ին ձերբակալել է Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող է բանտարկվել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման համար: Մեծ Բրիտանիայում նա դատապարտվել է 11,5 ամսվա ազատազրկման գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար։ Վճիռն ընդունվել էր մայիսի 1-ին։
Ասանժի արտահանձման հարցը որոշելու է դատարանը։
Հարակից հրապարակումներ`
- Pink Floyd-ի մենակատարը Բրիտանիայի ՆԳՆ-ի մոտ համերգ է տվել ի աջակցություն Ասանժի
- ՄԱԿ-ը վստահ է՝ ԱՄՆ-ում Ասանժը կտտանքների կենթարկվի
- Բրիտանիան մտադիր չէ Ասանժին հանձնել այն երկրին, որտեղ գործում է մահապատիժը
- Ասանժի հայրը պատմել է որդու առողջության մասին
- Ասանժի արտահանձնման հարցի քննարկումը հետաձգվում է
- ԱՄՆ պաշտոնապես խնդրել է արտահանձնել Ասանժին
- Ասանժը տեղափոխվել է բանտի հիվանդանոց
- Շվեդիայի դատախազությունը խնդրել է ձերբակալել Ասանժին
- Էկվադորն ԱՄՆ-ին կհանձնի Ասանժի անձնական իրերը
- Պամելա Անդերսոնն այցելել է Ջուլիան Ասանժին
- WikiLeaks-ը շոկային է անվանել Ասանժի կալանքը
- Լոդոնի դատարանը Ասանժին դատապարտել է 50 շաբաթ կալանքի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին