Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» պաշտպանների միջնորդությունը
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի անդամների դատավարության այսօրվա նիստում դատավոր Պետրոս Մակյանը հայտարարեց, որ դատարանը երեկ ստացել է ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Նարեկ Կյուրեղյանի և Էդուարդ Գրիգորյանի պաշտպաններ Տիգրան Եգորյանի և Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը:
Նրանք նշել են, որ տուժողների, վկաների հարցաքննությունը, ապացույցների հետազոտումը ավարտելու և արդեն իրենց պաշտպանյալների հարցաքննության փուլը մեկնարկելու կապակցությամբ ժամանակ են խնդրում դատարանից. «Մեր պաշտպանյալների շահերի աշտպանության արդյունավետությամբ, ինչպես նաև որոշ դատակավարական գորոծողությունների կատարման կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունից, խնդրում ենք տրամադրել բավարար ժամանակ, ինչը կնպաստի արդարադատության արդյունավետության շահերին»:
Դատավորի խոսքով, ներկայացված միջնորդությունից հասկանում է, որ պաշտպաններն այսօր չեն ներկայանալու, խնդրում են նշված անձանց հարցաքննությունը հետաձգել ու իրենց ներկայությամբ կատարվել:
Պ. Մակյանի խոսքով, դեռ երեք շաբաթ առաջ են Տ. Եգորյանի խնդրանքով նրան ուղարկել դատական բոլոր նիստերի արձանագրության կրիչները, որպեսզի ներկայանա ու իրականացնի իր պաշտպանյալների պաշտպանությունը:
«Հիմա մոտ մեկ ամիս այս փուլում ենք, նորից բավարար ժամանակ են խնդրում՝ չմատնանշելով, թե ինչքան»,- հայտարարեց դատավորը:
Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ մեղադրական կողմից միջնորդություն եղավ դատակոչի ցուցակով ներկայացված մյուս վկաներին չլսելու և արդեն այս փուլին անցնելու վերաբերյալ, որը բավարարվեց, իսկ իրենց պաշտպաններն իրենց հագեցած աշխատանքային գրաֆիկը հաշվարկել էին այդ հանգամանքը նկատի ունենալով, որ դեռ կան տասնյակ վկաներ հարցաքննելու, ինչն ավելի քան մեկ ամիս ժամանակ կտևեր:
«Հիմա փորձում են փոխել գրաֆիկն ու հնարավորին սեղմ ժամկետում կարողանան մասնակցել: Կարծում եմ՝ առնվազն 3 շաբաթ է պետք է, որ կարողանան անմբողջությամբ ամփոփել նյութը, սղագրել»,- ասաց Վ. Ավետիսյանը:
Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իր պաշտպանյալ Պավել Մանուկյանը ցանկանում է ցուցմունք տալ:
Մեղադրող դատախազը նշեց, որ դատաքննության ընթացքում բոլոր պաշտպաներին տրամադրվել է բավական ժամանակահատված, հնարավորություն ներկա գտնվելու նիստերին, ծանոթանալու գործին:
«Այս ամենը փաստելով՝ պետք է արձանագրել, որ սա ընդամենը միտում է չարաշահելու դատավարական իրավունքները: Բերել հիմնավորում, որ պաշտպանները զբաղված են այլ քրեական գործերով ու հնարավորություն չեն ունեցել մասնակցելու և ծանոթանալու, չի բխում փաստաբանների վարքագծի կանոնակարգից, քանի որ վերջիններս պարտավոր են իրենց ծանրաբեռնվածությունն ընտրել այնպես, որ որևէ պաշտպանյալի իրավունք, իրավունքի իրականցման խնդիրներ չառաջանան: Հետևաբար, այլ նիստերով ծանրաբեռնված լինելու հանգամանքով չներկայանալ ու չիրականացնել իրենց պաշտպանյալների պաշտպանությունը՝ հիմնավորում չի կարող լինել»,- ասաց դատախազը:
Նա առարկեց ներկայացված միջնորդությունը, խնդրեց դատարանին շարունակել ամբաստանյալների հարցաքննությունը:
Դատավոր Մակյանը հայտարարեց, որ գործի քննությունն այս պահին հետաձգելու և ամբաստանյալների հարցաքննություն չիրականացնելու նպատակով ներկայացված միջնորդությունը դատարանը մերժում է:
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Վերջինս նույնպես մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի դարպասին հարվածած բեռնատարի տիրոջը չեն ասել, թե ինչու են տանում մեքենան
- Արթուր Ղազինյան. Հիմա արդեն պարզ է, թե ինչպես Փաշինյանը հանգիստ և ապահով մուտք գործեց ՊՊԾ գնդի տարածք
- Յուրի Տեփանոսյանը չի ուզել վարի մեքենան. ՊՊԾ գնդի գրավման գործով վկա
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստը ընդամենը մի քանի րոպե տևեց
- Երբ այս մարդկանց բաց թողեցիք բանտից, մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող. Երեխաները ուժեղ սթրեսի մեջ էին
- «Թուրքի նման գիշերվա կեսին հարձակվելը ...». ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի հարցաքննությունից
- Դատարանում վիճեցին «Սասնա ծռերի» անդամներն ու ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին զուգահեռ՝ բողոքի ակցիա
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը կրկին դռնբաց է
- Վալերի Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները