Սիրիական բանակը հինգ տարվա մեջ առաջին անգամ մտել է Ռաքքա
Սիրիական բանակի ստորաբաժանումները 2014 թվականից հետո առաջին անգամ մտել են երկրի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաք: Ռիա նովոստիին հայտնել է ռազմական աղբյուրը: Կառավարական ուժերը ստեղծել են իրենց դիտակետերը:
ՏԱՍՍ-ը, հղում անելով Al Mayadeen-ին, նույնպես գրում է, որ սիրիական բանակը մտել է Ռաքքա, որը մինչև վերջերս գտնվում էր քրդական զինված ուժերի վերահսկողության տակ:
2014 թ. Ռաքքան գրավել էին «Իսլամական պետության» ահաբեկիչները, քաղաքը գրոհայինների համար փաստացի դարձել էր ամրոց: 2017 թ. հոկտեմբերին «Սիրիական դեմոկրատական ուժերը» միջազգային կոալիցիայի օդուժի աջակցությամբ բազմամյա օպերացիայից հետո այն ազատագրել էին: Ռմբակոծումների ու ամերիկամետ քրդական կազմավորումների գործողությունների արդյունքում Ռաքքան ավերվել է, մինչ այժմ վերականգնված չէ: Սիրիայի ԱԳՆ-ն Ռաքքայի ազատագրման կոալիցիայի գործողությունները որակել էր ցեղասպանություն:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում Ռաքքայում հանձնվել է ԻՊ 100 գրոհային
- Ռաքքայի Հին քաղաքն ամբողջությամբ ազատագրված է
- Ռաքքայում օդային հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել
- Սիրիայի բանակը Ռաքքայից բնակիչներին դուրս է բերում մարդասիրական չորս միջանցքներով
- Սիրիայի բանակը մտել է Ռաքքա նահանգ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան