Վիրավորված ոստիկանի վիճակը կայուն է
Գիշերը Երևանի Ազատության պողոտայում վիրավորում ստացած ոստիկանության ծառայող 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանի վիճակը գնահատվում է կայուն: Լրագրողների հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նյարդավիրաբույժ Ալեքսանդր Վարոսյանն ասաց, որ ոստիկանը հարված ստացել է գլխի գագաթային հատվածին, նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, գլխի գագաթային շրջանի հատվածի սալջարդ վերք, կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, դրվել են հանգուցակարեր, շտապ կատարվել է գլխուղեղի կատե քննություն: Կատե քննությամբ գլխուղեղում տրավմատիկ բնույթի փոփոխություններ չեն հայտնաբերվել:
Բուժող բժշկի խոսքով, Ա. Հակոբյանը հսկողության տակ է, ստանում է կոնսերվատիվ բուժում, 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը: Հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարածները եղբայրներ են՝ ծնված, 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը մանրամասներ ներկայացրեց ոստիկանի սպանությունից
- Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են
- Ոստիկանի սպանության գործով երկու անձ բերման է ենթարկվել
- Սպանված և վիրավորված ոստիկանների դեպքով մշակվել է քննչական պլան
- Ոստիկան է սպանվել՝ ծառայողական պարտականությունները կատարելիս
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան