Լեհաստանի կառավարությունը քրեականացնում է սեռական կրթությունը
Այն ուսուցիչները, որոնք սեռական դաստիարակության դասընթացներ կտան աշակերտներին, «կխրախուսեն ուսանողների սեռական ակտիվության ցուցաբերումը», կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այս մասին գրում է euobserver-ը։
Քրեականացված արարքի տակ է ընկնում նաև լեհական դպրոցներում հակաբեղմնավորիչների մասին տեղեկատվություն տալը։
Նոր օրինագծի համաձայն՝ այս «հանցանքների» համար կարող են դատապարտվել մինչև 5 տարվա ազատազրկման, որը մշակվել է «մանկապղծությունը» կանխարգելելու համար։
«Այդ օրենքը հիվանդ գաղափար է», - հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Ժոաննա Շեհուրինգ-Վիլգուսը՝ լեհական Gazeta.pl-ին: